Աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 28-ի համար




ԽՈՅԵՐ

Վերջապես, Խոյերի համար բարենպաստ շրջան է եկել հոգեկան հանգստություն գտնելու համար. մտածեք ապագայի մասին, գրեք ձեր ծրագրերը եւ սկսեք մտածել, թե ինչպես եք դրանք իրականացնելու:

ՑՈՒԼԵՐ

Անձնական կյանքում աշխատեք խուսափել ցանկացած վեճերից ու կոնֆլիկտներից, դրանք բացասաբար կանդրադառնան ձեր վիճակի վրա։ Ավելի լավ է երեկոն ընտանիքի հետ անցկացնեք՝ ընթրիքի եւ հաճելի զրույցի շուրջ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Շուտով դուք դրամական հոսք կունենաք, որը ձեզ ֆինանսական առումով կհասցնի հաջորդ մակարդակ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հիանալի օր է հանդիպումների համար։ Երեկոյան լավ նորություններ կստանաք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ուշադրությունը եւ մանրուքների վրա կենտրոնանալու մեծացումը հաջողություն կբերեն Առյուծներին եւ կպաշտպանեն նրանց չմտածված որոշումներից:

ԿՈՒՅՍԵՐ

Մինչ դուք փնտրում եք հակառակ սեռի մեկին, ով տեղ կզբաղեցնի ձեր սրտում, աշխատեք չմոռանալ ընտանիքի հանդեպ ձեր պարտավորությունների մասին։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ազատորեն եղեք վառ եւ նկատելի, ցույց տվեք ձեր ստեղծագործական ունակությունները: Ցանկալի մարդը անպայման ուշադրություն կդարձնի ձեզ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր, գրեթե, բոլոր ծանոթները կփորձեն բարկացնել Աղեղնավորներին: Դուք շատ վիրավորված կլինեք եւ ցանկացած պատճառ կգտնեք նրանց հետ վիճելու համար։ Այնուամենայնիվ, հապճեպ որոշումներ մի կայացրեք, դա բացասաբար կանդրադառնա ընտանիքի եւ ընկերների հետ ձեր հարաբերությունների վրա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի մեկուսացրեք ինքներդ ձեզ եւ փորձեք բաց լինել ու պատրաստ շփման համար․ այդ դեպքում բախտը կժպտա ձեզ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հանգստացրեք ձեր հոգին ու մարմինը, ընտանիքի անդամների հետ անցկացրած ժամանակը կամրապնդի ձեր հարաբերությունները նրանց հետ եւ շատ դրական հույզեր կպարգեւի ձեզ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Չափավոր տնային գործերը, մաքրությունը եւ մտերիմների հետ շփումը ձեզ կլցնեն այն անհրաժեշտ էներգիայով, որն այժմ գործնականում լքել է ձեզ։ Ձեր մարմինը հրատապ վերալիցքավորման կարիք ունի։

ՁԿՆԵՐ

Ձկների սիրային հարաբերությունները շուտով կավարտվեն։ Դուք ի սկզբանե գիտեիք, որ դա երկար չի տեւի: Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք այդ մարդուն պահել ձեր կյանքում, լուրջ որոշումներ կայացրեք՝ պատմեք նրան այդ մասին, ընդունեք ձեր զգացմունքները, քանի որ հենց դրանից է կախված լինելու ձեր ապագան: