2023 թվականի ճարտարապետական ​​հետաքրքրությունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

2023 թվականի ճարտարապետական ​​հետաքրքրությունները




2023 թվականը նշանավորվեց արտասովոր եւ նույնիսկ ծիծաղելի հավակնոտ ճարտարապետական ​​նախագծերով։ Գնդակի տեսքով հսկայական ժամանցի վայրից մինչեւ այնպիսի մեծ երկնաքեր կառուցելու ծրագիր, որը կարող է տեղավորել 20 Empire State Buildings: Հրավիրում ենք դիտելու 2023 թվականի ճարտարապետական ​​հրաշալիքների հնգյակը։

Աշխարհի ամենամեծ գնդաձեւ շենքը



Հսկայական, բարձր տեխնոլոգիական ձնագնդի նմանվող «Գունդը» առանձնանում է նույնիսկ Լաս Վեգասի բազմաթիվ ճարտարապետական ​​հրաշքների շարքում։ Անհավանական շենքը, որն աշխարհի ամենամեծ գնդաձեւ կառույցն է, արտաքին կողմից ունի նաեւ աշխարհի ամենամեծ լուսադիոդային էկրանը:

Գունդն ունի 111 մ բարձրություն եւ 157 մ լայնություն, ինչը այն դարձնում է նույնիսկ ավելի մեծ, քան Շվեդիայի հսկայական Ավիչի արենան է։ Մոտավոր բյուջեն կազմում է 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ լուսադիոդային ճակատի մակերեսը կազմում է մոտ 54,000 քառակուսի մետր: Շենքը բաղկացած է մոտավորապես 1,2 միլիոն լուսադիոդային բլոկներից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին պարունակում է 48 անհատական ​​լուսադիոդ: Արտաքին տեսքը նույնպես լիովին ծրագրավորվող է, ինչը թույլ է տալիս իսկապես տպավորիչ պատկերներ արտացոլել արտաքինից:

Սաուդյան անապատում կբարձրանան մի զույգ տպավորիչ ֆուտուրիստական ​​երկնաքերեր



Նախագիծը, որը կոչվում է Epicon, կենտրոնանալու է երկու ֆուտուրիստական ​​աշտարակների շուրջ, որոնք պետք է նմանվեն անապատային միրաժի: Epicon-ը տեղակայված կլինի Աքաբայի ծոցում, որը գտնվում է Կարմիր ծովի հյուսիսային ծայրում։

Երկու երկնաքերերից փոքրը կգտնվի 225 մ բարձրության վրա, իսկ նրա բարձրահասակ հարեւանը կհասնի 275 մ բարձրության։ Ներսում կլինեն շքեղ հյուրանոցներ՝ լողավազանով եւ այլ հարմարություններով:



Երկու երկնաքերերից ոչ հեռու գտնվող երրորդ աշտարակը (նրա սպասվող բարձրությունը դեռ հայտնի չէ) կտեղակայի ավելի շատ հյուրանոցային տարածք եւ հարմարություններ: Բացի այդ, տարածքում կլինեն 45 բնակելի ծովափնյա վիլլաներ, որոնք կմիախառնվեն անապատային լանդշաֆտին:

Հսկայական գրախանութ՝ «պորտալ ժամանակի եւ տարածության մեջ»



Huai'an Zhongshuge գրախանութն ունի 810 քմ տարածք եւ գտնվում է երկու հարկերում։ Ինտերիերը նախագծված է որպես պորտալ ժամանակի եւ տարածության մեջ եւ բաղկացած է լայնածավալ «աստղագիտական ​​գործիքներից», որոնք կազմում են համակենտրոն օղակների դասավորությունը:



Գրադարակների սեւ փայտե պատերը եւ մարմարե նրբագեղ հյուսվածքները միասին ուրվագծում են անսահման տիեզերական տարածություն, որտեղ անկանոն կառուցվածքները տեղակայվում են, կարծես ենթարկվելով երկնային շարժումները կարգավորող կանոններին՝ ձեւավորելով ճշգրիտ, հսկա մեխանիկական դետալներ:

Աշխարհի ամենամեծ՝ առանց շղթաների անիվը դառնալու է Սեուլ տանող դարպասը



Սեուլի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ անիվը: Հսկայական մետաղական օղակը կհասնի տպավորիչ բարձրության՝ 180 մ-ի եւ այցելուներին կապահովի հարավկորեական գեղեցիկ բնապատկերների հիասքանչ տեսարան:

Գործարկվելուց հետո ատրակցիոնը ժամում կընդունի մոտավորապես 1470 ուղեւորի:



Սեուլյան անվիվը կլինի աշխարհում երկրորդ ամենամեծ անիվը: Առաջին տեղը ներկայումս զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունների Այն Դուբայը, որի բարձրությունը հասնում է 250 մ-ի, սակայն Սթեյթեն Այլենդում նախատեսվում է մեկ այլ շինություն, որը կոչվում է «Նյու Յորքի անիվ», որը կառուցվելու դեպքում կհասնի 192 մ. բարձրության:

Սաուդյան Արաբիայի 170 կիլոմետրանոց երկնաքեր քաղաքի շինարարությունը շարունակվում է.



Նախագիծը, որը կոչվում է «Line», ընթացքի մեջ է, իսկ բրիտանական Atkins ընկերությանը հանձնարարվել է օգնել դրա իրականացմանը:



Ակնկալվում է, որ «Line»-ը կունենա 500 մ բարձրություն եւ 200 մ լայնություն: Այն կձգվի անապատի, լեռների, հովիտների եւ առափնյա տեղանքի վրայով եւ կունենա հայելանման տեսք:

Այն կներառի բնակելի շենքեր, զբոսայգիներ, հիվանդանոցներ՝ գրեթե այն ամենը, ինչ դուք կցանկանայիք գտնել խոշոր քաղաքում: