Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի պաշտոնից



Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը.

 «Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: 

Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում. Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: