Աշխարհի 5 ամենաթանկ տոնածառերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհի 5 ամենաթանկ տոնածառերը




Տոնական դեկորն ավելին է, քան փայլազարդը կամ զարդանախշերը, եւ մենք ձեզ տանում ենք հետաքրքրաշարժ շրջագայության՝ աշխարհի ամենաթանկ տոնածառերի աշխարհում: Այս շռայլ տոնածառերն, առաջնահերթ, տարբերվում են նրանով, որ հեռու են ավանդական վիճակներից։ Այստեղ մշտադալար ճյուղերին փոխարինում են փայլերը, թանկարժեք քարերն ու մետաղները:

Kempinski Hotel Bahia-ի թանկարժեք տոնածառը՝ Մարբելայում (15,4 միլիոն ԱՄՆ դոլար)



Մարբելայում գտնվող Kempinski Bahia հյուրանոցը, որը տեղակայված է Իսպանիայի հարավային ափին, համագործակցելով դիզայներ Դեբի Ուինգհեմի հետ, 2019 թվականին ստեղծեց տոնածառ, որի արժեքը ապշեցուցիչ է՝ 15,4 միլիոն դոլար:

Բայց ի՞նչն է դրա արժեքը այդքան բարձր դարձնում: Դե, Մարտինիի բաժակների, օծանելիքի շշերի եւ 3D տպագրված շոկոլադե սիրամարգերի տեսքով Art Deco զարդարանքները էժան չեն, բայց դրանք չեն կազմում գնի հիմնական մասը: Յուրաքանչյուր ճյուղ առատաձեռնորեն պատված է սպիտակ, սեւ, վարդագույն եւ կարմիր ադամանդներով, եւ, նույնիսկ, մի քանի շափյուղաներ են ավելացված՝ ավելի համոզիչ լինելու համար:

Emirates Palace հյուրանոցի տոնածառը (11,4 միլիոն դոլար)



Աբու Դաբին զարմացրել է աշխարհին 2010 թվականին՝ ներկայացնելով պատմության մեջ ամենաթանկ տոնածառը։ Շքեղ Emirates Palace հյուրանոցում տեղավորված ծառը զարդարված էր ոսկեզօծ նախշերով, այդ թվում՝ ոսկուց եւ թանկարժեք քարերով պատված բամբակներով՝ ստեղծելով ցնցող տեսողական էֆեկտ: Ոսկին հյուրանոցի առանձնահատուկ հատկանիշներից է, որն առանձնանում էր նաեւ տոնածառի ձեւավորման մեջ: Հոյակապ գլուխգործոցը լրացված էր ոսկուց պատրաստված՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով զարդարված աստղով։

Ապարանջաններից եւ վզնոցներից մինչեւ ժամացույցներ եւ այլ արտասովոր թանկարժեք զարդեր՝ ծառը կազմված էր 181 ադամանդներից, մարգարիտներից, զմրուխտներից, շափյուղաներից եւ զանազան այլ թանկարժեք քարերից: ։

Ծառն ինքնին գնահատվում է 10000 ԱՄՆ դոլար, սակայն դրա զարդարանքները, ըստ հյուրանոցի գլխավոր տնօրեն Հանս Օլբերցի, դրա ընդհանուր արժեքը դարձնում են ավելի քան 11 միլիոն ԱՄՆ դոլար, հաղորդում է BBC-ն: Հաղորդվում է նաեւ, որ հյուրանոցն ունի 24-ժամյա անվտանգության ծառայություն, այդ թվում՝ չորս անվտանգության աշխատակիցներ, որոնք ուշադիր հետեւում են իրադարձություններին:

Disney-ի ոսկե տոնածառը (4,2 միլիոն դոլար)



Չնայած այս ծառը չի զբաղեցնում առաջին տեղը, մաքուր ոսկուց պատրաստված ստեղծագործությունը պարզապես տպավորիչ է։ 4,27 միլիոն դոլար արժողությամբ 8 ոտնաչափ բարձրությամբ այս տոնածառը կազմված է Disney-ի 50 կերպարներից՝ պատրաստված ամուր ոսկուց: 24 կգ քաշով այս ծառը իսկական գլուխգործոց է եւ պատմության մեջ է մտել որպես աշխարհի ամենաթանկ տոնածառներից մեկը:

Ասիայի ամենաբարձր Swarovski տոնածառը՝ Կուալա Լումպուրի տաղավարում (700,000 դոլար)



2015 թվականին Swarovski-ն համագործակցեց Pavilion Kuala Lumpur-ի հետ՝ ներկայացնելով Ասիայի ամենաբարձր տոնածառը: 23 մետր բարձրությամբ շքեղ տոնածառը բաղկացած էր 175,000 թափանցիկ բյուրեղներից: Ծառը հպարտորեն ցուցադրված էր առեւտրի կենտրոնի բակում:

Ոգեշնչված Միրանդա Քերի հետ Swarovski-ի տոնական հավաքածուից՝ տոնածառը ներառում էր սրտեր, աստղեր եւ ձյան փաթիլներ, որոնք խորհրդանշում են սերը, ուրախությունը եւ ժամանակի ոգին: Իսկ գագաթին փայլող բյուրեղացված աստղաձեւ դիզայնը ծառայում է որպես հույսի եւ ապագայի հիշեցում:

Վարդերով պատրաստված մինիմալիստական տոնածառ՝ Տակաշիմայայի հանրախանութում (1,8 միլիոն դոլար)



Չափը ամեն ինչ չէ, երբ խոսքը վերաբերում է ուշադրություն գրավելուն: Takashimaya-ն, որը ոգեշնչված է փարիզյան Claude Quinquaud ծաղկի բուտիկից, ստեղծել է 40 սմ երկարությամբ ծառ՝ զարդարված պահպանված վարդերով, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես ասվում է, լրացված է 400 ադամանդով: Ադամանդները փայլում են ծաղկաթերթիկների վրա ցողի կաթիլների պես՝ այս ծառը դարձնելով իսկական գլուխգործոց: