Սիրուշոն փոքրիկ երկրպագուների համար ստորագրել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն փոքրիկ երկրպագուների համար ստորագրել է իր բրենդային տիկնիկների առաջին նմուշները




Սիրուշոն երկրպագուների հետ հանդիպում է կազմակերպել, որի շրջանակոմ լուսանկարվել է նրանց հետ ու նրանց համար ստորագրել «Սիրուշո» հայկական տիկնիկների առաջին նմուշները: Հանդիպումը կայացել է Dalma Garden mall-ում, որի ընթացքում երգչուհին կրել է ամանորյա կարմիր կոմբինիզոն՝ մորթե սպիտակ դետալով: Այդպիսով, երգչուհին դարձել է իր փոքրիկ երկրպագուների գեղեցկադեմ «Սանտան»:



Միջոցառման մանրամասներով Սիրուշոն կիսվել է ինստագրամյան իր էջում՝ ֆոտո եւ վիդեո նյութերի տեսքով:

«Այսօր «Դալմայում» տիկնիկների ստորագրությունն էր, որոնք, իդեպ, հենց այսօր սպառվեցին: Ընդամենը 2 օրում սպառվեց մեր ողջ պահեստը: Այն, ինչ առկա է խանութներում այս պահին, վերջին նմուշմներն են: Այնպես որ, շտապեք հասցնել: Կփորձենք վերաթողարկել, բայց դեռ չեմ կարող ասել՝ դա երբ կլինի։ Շնորհակալ ենք բոլորիդ, ձեզնից եւ ձեր երեխաներից ստացած էմոցիաները աննկարագրելի են»,-ուրախությամբ հավելել է երգչուհին:



«Սիրուշո» տիկնիները հանրությանը ներկայացվեցին օրեր առաջ: Դրանք ստեղծված են հայկական մոտիվներով եւ ներկայացված են երգչուհու՝ «ՊռեԳոմեշ» տեսահոլովակի կերպարի տեսքով: