Շնորհակալություն, Հայաստա՛ն. Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ-ի 2023-ի լավագույն ֆուտբոլիստ կոչմանն արժանանալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շնորհակալություն, Հայաստա՛ն. Հենրիխ Մխիթարյանը՝ ՀՀ-ի 2023-ի լավագույն ֆուտբոլիստ կոչմանն արժանանալու մասին




Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ հռչակվելու համար:

«2023 թ. լավագույն ֆուտբոլիստ՝ արդեն 11-րդ անգամ: Շնորհակալություն, Հայաստա՛ն»,- գրել է Մխիթարյանը՝ Ֆեյսբուքի իր էջում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել էր Հայաստանի 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Հավաքելով 81 միավոր՝ 2023 թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը։