Netflix-ի օպերատորը նկարահանում է «Սուրբը 2» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Netflix-ի օպերատորը նկարահանում է «Սուրբը 2» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը




Kinodaran-ի «Սուրբը» սերիալի գլխավոր պրոդյուսերը հայտարարել է, որ նախագծի 2-րդ եթերաշրջանը փոխելու է մարդկանց վերաբերմունքը հայկական քրեական դրամաների, ինչպես նաև հայկական ամբողջ կինոարտադրության նկատմամբ։

Հայտնի քրեական դրամայի երկրորդ եթերաշրջանին միանալու է հայազգի հոլիվուդյան կինեմատոգրոֆ Գևորգ Ջուգուրյանը։ Նա ունի ռեժիսորական և օպերատորական փորձ, աշխատանքներից ցուցադրվում են Netflix, AppleTV+, Prime Video սթրիմինգային հարթակներում։ Ջուգուրյանի ամենահայտնի համագործակցություններից է Ջենիֆեր Լոպեսի տեսահոլովակների նկարահանումը։

Նախագծի մասին զրույցի ընթացքում Գևորգը կիսվել է. «Ինձ համար սա լուրջ մարտահրավեր է։ Ոգևորված եմ նախագծի պրոդյուսերների՝ նոր եթերաշրջանի պլանավորմամբ ու ստեղծագործական մոտեցմամբ։ Վստահ եմ, որ հայկական ֆիլմարտադրությունում որակի նոր ու բարձր նշաձող կսահմանենք»։

Դերասանական կազմում ևս նշանակալի փոփոխություններ կտեսնենք։ Սերիալի երկրորդ եթերաշրջանում նկարահանվելու է հոլիվուդյան դերասան Դենի Տրեհոն։

Տրեհոն խաղացել է հոլիվուդյան մի շարք առաջնակարգ ֆիլմերում՝ «Մաչետե», «Լրտեսների երեխաները», «Հանդուգնը» (Desperado) ֆիլմերում, և մի շարք այլ բլոկբաստերներում։

Ստեղծագործական թիմը վստահ է, որ Դ. Տրեհոն նոր էներգիա ու շունչ կհաղորդի սերիալին՝ միայն իրեն բնորոշ ոճի ու տաղանդի շնորհիվ։

Թիմը մեծ ակնկալիքներով ու անհամբերությամբ սպասում է նրա հետ աշխատանքին՝ կասկած չունենալով, որ նրա կերպարը կհաջողի ու կդառնա սիրելիներից մեկը:

Ինչպես հայտնում է Kinodaran-ի պաշտոնական աղբյուրը՝ «Սուրբը» սերիալի 2-րդ եթերաշրջանի համար հայտարարվում է մաշտաբային քասթինգ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է հնարավորություն ստանալ նկարահանվել աշխարհահռչակ դերասանի ու աշխատել ոլորտի հայ լավագույն մասնագետների հետ մի նախագծում: