Աննա Ասթին «մերկ» խնջույքից հետո մեկնել է Ռուսաստանից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Ասթին «մերկ» խնջույքից հետո մեկնել է Ռուսաստանից



Աննա Ասթին ամուսնու հետ մեկնել է Ռուսաստանից «մերկ» խնջույքից եւ համերգների չեղարկումից անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Ըստ հրապարակման՝ երգչուհին որոշել է դադար վերցնել ձմռանը եւ ծրագրում է մարտին վերադառնալ մասնավոր ելույթներին։
Նշվում է, որ Ասթիի կորպորատիվ ելույթների գինը նվազել է։ Մինչեւ «մերկ» երեկույթը այն կազմում էր 10 միլիոն ռուբլի, հետո դարձավ 7։ Այժմ երգչուհու բոլոր համերգները չեղարկվել են կամ հետաձգվել։

Այս տարվա սկզբին երգչուհու՝ Սոչիում կայանալիք համերգը տեղափոխվել է 2025 թվականի հունվար, իսկ գարնանային շրջագայությունը դեռ կասկածի տակ է. հնարավոր է այն տեղի ունենա, երբ Անաստասիա Իվլեեւայի սկանդալային երեկույթի ու դրա մասնակիցների շուրջ աղմուկը դադարի։

Հիշեցնենք, որ ռուսական շոուբիզնեսի մի շարք աստղեր դեկտեմբերին մասնակցել էին ռուս բլոգեր, հաղորդավարուհի Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթին, որից հետո նրանցից շատերի համերգները չեղարկվել էին, եւ նրանք դուրս էին մնացել ամանորյա հեռուստաշոուներից։