Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանդիպել են իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղի ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հանդիպել են իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղի ժամանակ




Քիմ Քարդաշյանն ու նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ուրբաթ օրը «ջերմ» հանդիպում են ունեցել իրենց որդու՝ Սեյնթի բասկետբոլի խաղին, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, հայտնում է Daily Mail-ը։

SKIMS-ի 43-ամյա հիմնադիրը եւ 46-ամյա ռեփերը, ում նախորդ գիշեր տեսել էին նոր կնոջ՝ Բիանկա Սենսորիի հետ, միասին զրուցում էին նախքան նրանց ութամյա որդին կհայտնվեր դաշտում:

Նախկին ամուսինների հետ է եղել նաեւ նրանց վեցամյա դուստրը՝ Չիկագոն:

Չնայած ջերմ զրույցին, նախկին զույգը միմյանցից մի քանի աթոռ հեռու էր նստել, մինչ նրանց ավագ որդին խաղում էր բասկետբոլի իր թիմի հետ:

Քիմն ու Քանյեն ամուսնացել էին 2014 թ-ին, նրանք բաժանվել են 2021-ին, իսկ ամուսնալուծությունը տեղի է ունեցել 2022 թ-ին։
 

Լուսանկարը՝ WCP,4cnrs / BACKGRID