Թաց եւ սեքսուալ Ջենիֆեր Լոպեսը իր «Can't Get Enough» սինգլի ռեմիքսի նոր թիզերում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թաց եւ սեքսուալ Ջենիֆեր Լոպեսը իր «Can't Get Enough» սինգլի ռեմիքսի նոր թիզերում




Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր նոր տեսահոլովակի թիզերով, որը նկարահանված է նրա «Can't Get Enough» սինգլի ռեմիքս տարբերակի վրա եւ կթողարկվի այսօր:

Ութ վայրկյան տեւողությամբ թիզերում 54-ամյա փոփ աստղը կանգնած է բացօթյա ցնցուղի տակ եւ ցուցադրում է իր տպավորիչ մարզավիճակում գտնվող մարմինը:

Այնուհետեւ մի քանի տղամարդ պարողներ գրկում են Լոպեսին, որի պարը Գալեն Հուկսի բեմադրությամբ է:

«Can't Get Enough» ռեմիքսում ներկայացված է նաեւ «Գրեմմի» մրցանակի կրկնակի հավակնորդ Լատոյի ռեփ հատվածը:

Ջենիֆերը պաշտոնապես թողարկել է ռեմիքսը անցած ուրբաթ՝ երգի օրիգինալ տարբերակի դեբյուտից երկու շաբաթ անց:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Jennifer Lopez (@jlo)


Ռեժիսոր Դեյվ Մեյերսի «Can't Get Enough»-ի առաջին տեսահոլովակը ծաղրում էր Լոպեսի հարսանեկան մոլուցքը, հաշվի առնելով, որ նա իրական կյանքում երեք անգամ ամուսնալուծվել է եւ ինը գեղարվեստական ​​ֆիլմերում հարսնացուի դեր է կատարել:

«Can't Get Enough»-ը կհայտնվի երգչուհու իններորդ ստուդիական ալբոմում` «This Is Me... Now»-ում, որի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 16-ին Amazon Prime Video-ում:

Հաղորդվում է, որ Ջենիֆերն իր ալբոմի 13 երգերից ինը նվիրել է իր չորրորդ ամուսնուն՝ «Օսկարի» կրկնակի դափնեկիր Բեն Աֆլեքին: