Խա՞նդ, բաժանու՞մ… Ինչպես են Սարգիսը, Մանոն և Մերի Հակոբյանը անդրադարձել StarNews-ի հրապարակմանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խա՞նդ, բաժանու՞մ… Ինչպես են Սարգիսը, Մանոն և Մերի Հակոբյանը անդրադարձել StarNews-ի հրապարակմանը




StarNews-ը օրեր առաջ նկատել էր դերասան Սարգիս Գրիգորյանի և դերասանուհի Մերի Հակոբյանի համատեղ հրապարակումը, որտեղ Սարգիսը ջերմությամբ գրկում էր Մերիին: Նա սիրառատ հայացքով էր նայում դերասանուհուն և տվյալ իրավիճակը առաջին անգամ չէ, որ նկատելի էր: Մեզ մոտ հարց էր ծագել` արդյո՞ք Մանոն չի խանդում և այս տեսակ կադրերը արդյո՞ք խնդրի առարկա չեն զույգի մոտ:

Եվ ահա մեր հրապարակումից հետո նրանք տեսանյութով են հանդես եկել, որտեղ Մանոն բռնում է Մերիի ձեռքն ու տանում Սարգսի մոտ: Տեսանյութում նրանք նշում են, որ իրենք լավ ընկերներ են , Մանոն էլ հավելում է, որմոտ 80 տարի չի պատրաստվում բաժանվել Սարգսից:

 
 Սակայն այս ամենն էլ բավական չէ: Մերին ինստագրամյան սթորի հատվածում կրկին անգամ անդրադարձ է կատարել թեմային`նշելով, որ որևէ բան չկա իրենց միջև, բացի լավ ընկերներ լինելուց:

Դե իսկ մենք էլ շնորհակալ ենք ամերիկաբնակ մեր հայտնիներից` օրվա աստղային լրահոսն ու բացառիկ տեղեկությունները հենց StarNews-ի միջոցով ստանալու համար:

Նշենք, որ ժամանակին Սարգիս և Մանո Գրիգորյանները բավականին սիրված էին հանրության կողմից և համարվում էին օրինակելի ընտանիքներից մեկը։

Սակայն Սարգսի քաղաքական հայտարարությունները փոխեցին ամեն ինչ՝ տեղիք տալով բազմաթիվ բացասական արձագանքների և մեկնաբանությունների։

Ի վերջո, նրանք մեկնեցին ԱՄՆ ու սոցիալական իրենց էջերում պարբերաբար համատեղ հրապարակումներ են անում՝ ներկայացնելով նաև իրեպց դուստրերի մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր։

Սարգիս և Մանո Գրիգորյանները սոցիալական էջերում հայտնի են իրենց ջերմ ու սիրառատ հրապարակումները։

Զույգը տարիների ընթացքում չդադարեց իրար հավերժ սեր խոստովանել գրառումների միջոցով։