Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչում




«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցչի անունը դեռեւս հայտնի չէ, բայց արդեն պարզ է, թե որ կիսաեզրափակչում է ելույթ ունենալու: «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը՝ eurovision.tv-ն, ներկայացրել է այս տարվա կիսաեզրափակիչներում մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանը ներկայանալու է մրցույթի երկրորդ կիսաեզրափակչին՝ առաջին կեսին: Դեռեւս, սակայն, հայտնի չէ ելույթների հերթականությունը:

Հայաստանի հետ նույն կիսաեզրափակչում կմրցեն Ավստրիայի, Մալթայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Չեխիայի, Ալբանիայի, Դանիայի, Իսրայելի, Էստոնիայի, Վրաստանի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, Բելգիայի ներկայացուցիչները:



Եվս 15 երկիր կպայքարի մրցույթի առաջին կիսաեզրափակչում:

«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը նախատեսված է մայիսի 7-ին, երկրորդը՝ մայիսի 9-ին: Յուրաքանչյուր մրցութային օր միայն 10 մասնակից կստանա ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա մայիսի 11-ին:



Ըստ կանոնների՝ հաղթող՝ Շվեդիայի եւ մրցույթի հիմնադիրներ՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները կմրցեն միանգամից եզրափակչում:

«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայում՝ Մալմյո քաղաքում: