Էրիկի համերգի փորձի «հատուկ հյուրը»․ երգիչը ցուցադրել է դստերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էրիկի համերգի փորձի «հատուկ հյուրը»․ երգիչը ցուցադրել է դստերը




Էրիկ Կարապետյանը Instagram-ում ակտիվ է, բայց, սովորաբար, չի կիսվում անձնական հրապարակումներով, սակայն որոշել է բացառություն անել՝ ցուցադրելով դստերը՝ փոքրիկ Սալոմեին։ Երգիչն առաջնեկի հետ լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․ «Այսօր հատուկ հյուր էր եկել համերգիս փորձին»։



Կադրերում Սալոմեն հայրիկի գրկում է՝ փափուկ սպիտակ հագուստով ու գլխարկով, իսկ հրապարակումն առանձնակի ջերմությամբ ու դրական «էմոջիներով» է ընդունվել երգչի երկրպագուների ու գործընկերների կողմից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)


Հավելենք, որ Էրիկի ու կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2023 թ-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ երգիչն առաջին անգամ փոքրիկի հետ լուսանկար հրապարակեց՝ հետեւորդների հետ կիսվելով իր կյանքի ուրախալի լուրով․ «Թող քո ծնունդը խաղաղություն բերի աշխարհին»,-գրել էր Էրիկը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)


Ինչ վերաբերում է փորձերին՝ երգիչն այս շրջանում պատրաստվում է երեւանյան իր մեծ մենահամերգին, որը տեղի կունենա փետրվարի 13-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։