Ինչպես պահպանել սեքսուալ կայծը երկարաժամկետ հարաբերություններում. փորձագետի խորհուրդը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես պահպանել սեքսուալ կայծը երկարաժամկետ հարաբերություններում. փորձագետի խորհուրդը




Թեեւ փոփ մշակույթը եւ ընկերները, գուցե, ձեզ ասել են, թե «կայծը» պահպանելը կարեւոր է երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերություններ պահպանելու համար, փորձագետ Էմիլի Նագոսկին ասում է, որ նմանատիպ մտածելակերպը սխալ է, գրում է Axios-ը։

Նագոսկին՝ կանանց սեքսուալության եւ հույզերի մասին գրքերի ամենավաճառվող հեղինակը, թողարկել է «Միավորվենք»/Come Together աշխատությունը, որը հիմնված է երկարաժամկետ ամուսնությունների եւ զույգերի հարաբերությունների ուսումնասիրության վրա: Նա գիրքը գրել է ամուսնու հետ սեռական հարաբարությունների դադարի շրջանում, որը ծանոթ է շատ զույգերի: Մեր սթրեսային կյանքում նորմալ է սեքսից ընդմիջումներ վերցնելը: Երկարատեւ սեռական հարաբերություններ ունեցող զույգերի վերաբերյալ հետազոտությունները եւ տվյալները ցույց են տալիս, որ հաջողությունը մեծապես կապված է ընկերության եւ հաճույքի առաջնահերթության հետ (ոչ թե ինքնաբուխ ցանկության):

Սեքսուալ առասպելները քանդելու որոշ խորհուրդներ Նագոսկուց․

Մի մտածեք «կայծի» եւ անընդհատ «տրամադրություն» ունենալու մասին, ասում է նա։ Դրա վրա չափազանց շատ կենտրոնանալը կարող է իրականում ձեզ ավելի փակ դարձնել մտերմության համար:

Մի վախեցեք զուգընկերոջ հետ սեքսի մասին խոսելուց։ Սա չի նշանակում, որ ինչ-որ բան այն չէ:

«Երկարատեւ սեռական հարաբերությունների մեջ գտնվող զույգերը անընդհատ խոսում են սեքսի մասին՝ ինչպես կխոսեք ցանկացած հոբբիի մասին։ Հենց դրա շնորհիվ են հարաբերությունները լավանում»,-ասում է նա:

Եվ նկատի ունեցեք, որ «դադարի» շրջանը դիսֆունկցիայի նշան չէ, կամ այն բանի, թե ձեր հարաբերություններում սերը պակասել է, վստահեցնում է փորձագետը, բայց, նրա խոսքով, դա կարող է նշան լինել, որ պետք է հասկանալ, թե ձեր կյանքում տեղի ունեցած կոնկրետ ինչն է դառնում սեռական «արգելակման» պատճառ։

Բաց եղեք մտերմության պլանավորման համար․

«Սխալ է այն պատկերացումը, որ սեքսի պլանավորելը նշանակում է, թե դուք այդքան էլ չեք ցանկանում դա»,-ասում է Նագոսկին,-«Մեր կյանքը դժվար է։ Իմ օրացույցը հագեցած է։ Եթե ​​ես այնտեղ չներառեի սեքսը, դա տեղի չէր ունենա, քանի որ դրա համար անհրաժեշտ է գիտակցաբար պաշտպանել տարածությունը, ժամանակը եւ էներգիան»,-ասում է նա:

Դադարեք մտածել այն մասին, թե ինչ են անում մյուսները․

Նագոսկին հրաժարվում է պատասխանել հարցին, թե քանի անգամ են զույգերը միջինում զբաղվում սեքսով, որովհետեւ «հնարավոր չէ թիվ լսես եւ հետո ինքդ քեզ չդատես դրանով»: «Կարեւոր է գիտակցել՝ արդյոք վայելո՞ւմ ես այն սեքսը, որն ունենում ես»: Հաճախականության վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ է կենտրոնանալ նրա վրա, թե երբ է այն հաճելի ձեզ եւ ձեր զուգընկերոջ համար:

Այսպիսով, երկարաժամկետ սեռական հարաբերություններում կարեւոր է, որ դուք վստահեք միմյանց, որոշեք, որ սեքսը կարեւոր է, եւ առաջնորդվեք ձեր հարաբերությունների կարիքներով: