Բան չեմ կարող ասել, կներեք, հորս հետ չեմ շփվել, չգիտեմ. Լուսինե Թովմասյանի ամուսինը՝ հոր կալանավորման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բան չեմ կարող ասել, կներեք, հորս հետ չեմ շփվել, չգիտեմ. Լուսինե Թովմասյանի ամուսինը՝ հոր կալանավորման մասին




Բան չեմ կարող ասել, կներեք, հորս հետ չեմ շփվել, չգիտեմ, դատարանի բակում News.am-ի հետ զրույցում անդրադառնալով հոր՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը՝ ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նշենք՝ Արթուր Հովհանիսյանը «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի ամուսինն է:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել է:

Այս գործով է անցնում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։

Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։

Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում՝ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։