Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը /ԱՄՆ/ կրկին Երևանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ճանաչված թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը /ԱՄՆ/ կրկին Երևանում է


Միայն փետրվարի 3-ին և 4-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում տեղի կունենա “Music of Wandering Cello” խորագիրը կրող հրաշալի համերգային երեկոնները:

Կախարդական ճամփորդություն ժամանակից և տարածությունից դուրս՝ ԱՄՆ-ից հայտնի թավջութակահարի, կոմպոզիտորի և 30 լեզուներով երգող վոկալիստի հետ:

Համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում՝ նվիրված իր նոր ալբոմի` «Սիրո վերածնունդը» թողարկմանը, Յան Մաքսինը կրկին կայցելի Երևան։ «Amor Renatus»-ը, որը ոգեշնչված է Վիվալդիի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործություններով՝ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Բալկանների ժողովրդական երաժշտության տարրերով, ունկնդրին տանում է երաժշտական ճանապարհորդության դեպի նոր աշխարհ: Բացի նոր ալբոմում տեղ գտած ստեղծագործություններից, Յ.Մաքսինը կկատարի նաև այլ գեղեցիկ գործիքային ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակային երգեր: Յ. Մաքսինը ունի ավելի քան 200 երգ՝ 30 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլն։

Համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահարը ստեղծել է իր ուրույն ոճը՝ համադրելով տարբեր ժանրերն ու ժողովրդական երաժշտության տարրերն ամբողջ աշխարհից՝ օգտագործելով թավջութակը որպես հիմնական միավորող ուժ։ Նա օգտագործում է նաև պտտվող ոտնակ և այլ էլեկտրոնային սարքեր՝ թավջութակի ձայնը ընդլայնելու և այն վիրտուալ նվագախմբի վերածելու համար։ Յան Մաքսինը թողարկել է մի քանի ալբոմներ թավջութակի համար՝ ոգեշնչված իր շուրջերկրյա ճանապարհորդություններով և ժողովրդական երաժիշտների հետ համագործակցությամբ։