Դերասան Լեւս Դավթյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Մհեր Մկրտրչյան» արտիստական թատրոնում աշխատանքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասան Լեւս Դավթյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է «Մհեր Մկրտրչյան» արտիստական թատրոնում աշխատանքից




Դերասան Լեւս Դավթյանը, իր դիմումի համաձայն, դադարեցրել է աշխատանքը «Մհեր Մկրտրչյան» արտիստական թատրոնում։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով նաեւ իր դիմումի լուսանկարը։

«Ազատմանս դիմումը գրեցի...մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս`տունս...»,-գրել է դերասանը,-«Մհերն ա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամակ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում... Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա տանի...դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք` ով ինչ կորցրեց... Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում...»,-հավելել է նա։



Թատրոնի գեղարվեստական տնօրեն Մհեր Մկրտչյանն ամիսներ առաջ ազատվել էր պաշտոնից։ Երեւանի քաղաքապետարանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել դերասանուհի Տաթեւ Մելքոնյանին։

Լեւսի դիմումի մեջ ասվում է․ «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենի ԺՊ Տ․ Մելքոնյանին, նույն թատրոնի դերասան Լեւսիր Դավթյանից։ Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից իմ դիմումի համաձայն, քանի որ անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը թատրոնի ներկայիս տնօրինության հետ»։

Ավելի վաղ ռեժիսոր Մհեր Մկրտչյանն, անդրադառնալով թատրոնի շուրջ ստեղծված իրարանցմանը, Facebook-ում գրել էր․


«Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ավինյանին` ինձ թատրոնից հանելու համար: Անկեղծ: Ավինյան, հրաշք ա, երբ քեզ 2 կոպեկով ծախում ա ժպ դարձած մի բիձուկ ու հրաշք ա, երբ դա անում են նրանք, ում դու տվել ես շանս, հնարավորություն, ուղետոմս... Էլի շատ էժանով..

Հրաշք ա, երբ կոլեգաներդ, ում դու ժամանակին հասել ես օգնության, հիմա լռում են, կարծես՝ դու երբեք չես եղել իրանց ճանապարհիին...

Էս ամենը մեծ նվեր ա սցենարիստի համար: Ավինյան, դու գիտես, որ ԷՍՕՐ ես դատը դժվար թե հաղթեմ.. Բայց նաեւ գիտես, որ հետո գալիս ա ՎԱՂԸ` այն օրը, երբ կսկսեն ծախել քեզ, իսկ Մհեր Մկրտչյան թատրոնը նորից ԿԱՊ ԿՈւՆԵՆԱ Մկրտչյան ազգանվան հետ»: