«Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից». Լուսինե Թովմասյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից». Լուսինե Թովմասյան




Դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ամուսնու հոր՝ «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը։

«Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:
Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:


Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը», - գրել է նա` կից հրապարակելով լուսանկար։