Ինչ ծաղիկներ պետք է նվիրել Կենդանակերպի նշաններին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ ծաղիկներ պետք է նվիրել Կենդանակերպի նշաններին




Խոյ

Առույգ եւ կրքոտ Խոյերին համապատասխան ծաղիկներ պետք է նվիրել՝ կարմիր կամ վառ նարնջագույն: Նրանց դուր կգան վարդերը, շուշանները, կակաչները, իսկ եթե ցանկանում եք նրանց ցույց տալ ձեր ռոմանտիկ տրամադրությունը, մի փունջ մանուշակ նվիրեք: Ուշադրություն դարձրեք դեկորին. փաթեթավորումը պետք է լինի նորաձեւ, կրեատիվ, նույնիսկ էքստրավագանտ: Խոյերին չեն ուրախացնի երիցուկը, գեորգինը, աստղածաղիկը:

Ցուլ

Ռոմանտիկ ցուլերին ուրախացնելը դժվար չէ. նրանց կհիացնի գեղեցիկ ձեւավորված խոշոր ծաղիկներով փունջը՝ վարդ, հերբերա, գլադիոլուս: Փնջի երանգը՝ կարմրա-վարդագույն: Բազմաթիվ Ցուլերի հաճելի կլինի նույնիսկ առանց փաթեթավորման փունջը: Եթե ուզում եք հաճույք պատճառել Ցուլերին, նրանց նվիրեք հովտաշուշան, անմոռուկ կամ ձնծաղիկ, բայց երբեք մի նվիրեք կակաչ կամ մուգ գույնի խոլորձ:

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին կուրախացնի ցանկացած ծաղիկը, բացի խոլորձից. դրանք հարմար չեն Երկվորյակների էներգետիկային: Երկվորյակների համար փունջ կազմելիս համադրեք սպիտակը, դեղինը, մանուշակագույնը:

Խեցգետին

Խեցգետին կանայք պաշտում են արտասովոր բույրով եւ վառ երանգներով բույսերը: Նրանց դուր կգան եւ կապացուցեն նվիրողի զգացմունքները շուշանը, կալան, ձնծաղիկը եւ նույնիսկ յասամանը: Որպես դեկոր կարելի է օգտագործել սրտիկներ. Խեցգետին կանայք շատ են սիրում այս խորհրդանիշը, այն թեւ է տալիս նրանց եւ դրական տրամադրում: Նրանց պետք չէ նվիրել միմոզա եւ մեխակ:

Առյուծ

Առյուծ կանանց ծաղկեփնջում ամենակարեւորը գեղեցկությունն է, շքեղությունն ու փայլը: Այս գեղեցկուհիներին ապշեցնելու եւ էսթետիկ հաճույք պատճառելու համար ընտրեք հարստություն խորհրդանշող բույսեր՝ դեղին, վառ կարմիր երանգներով: Օրինակ՝ խոշոր ալ վարդեր՝ ոսկե ժապավենով կապված: Իսկ ծաղկեփնջի համար հարմար է վարդի, քրիզանթեմի եւ գլադիոլուսի համադրությունը:

Կույս

Զուսպ Կույսերին չափազանց ինքնատիպությամբ նվաճել հնարավոր չէ, այդ պատճառով նրանց հարմար կլինեն սպիտակ, երկնագույն եւ կանաչ երանգներով դասական ծաղկային կոմպոզիցիաներ: Ծաղիկների ընտրանին լայն է. ավանդական վարդ, աստղածաղիկ, փոքր մեխակներ, դաշտային ծաղիկներ: Սակայն Կույսերի մեծ մասը տանել չի կարողանում գլադիոլուս եւ վագրաշուշան:

Կշեռք

Կշեռքներին դուր են գալիս քաղցր բույրեր եւ նուրբ երանգներ՝ շուշանի, վարդի: Ավելի լավ է ընտրել վարդ, խոլորձ: Դեկորը պետք է շքեղ լինի, ոչ էքստրավագանտ, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր չի գալիս անհամաչափությունը: Խուսափեք նրանց նվիրել դեղին կամ կարմիր (լինի դա ծաղիկ կամ փաթեթ), հրաժարվեք հիրիկներից ու անմոռուկներից:

Կարիճ

Դինամիկ եւ վճռական Կարիճները միայն ներկայացուցչական ծաղիկներ են սիրում՝ վարդ, խոլորձ, արտասովոր քրիզանթեմներ: Գույների կատարյալ համադրությունը՝ դեղին եւ մուգ կարմիր: Վատ գաղափար է Կարիճներին միմոզա, գեորգին, անմոռուկ նվիրելը. դրանք Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մոտ անկեղծ հիացմունք չեն առաջացնի:

Աղեղնավոր

Աղեղնավոր կանանց ծաղկեփնջում պետք է կարողանաք միավորել օպտիմալությունն ու հանդիսավորությունը: Օրինակ՝ կակաչ, նարգիզ, հակինթ՝ դեկորատիվ տերեւներով եւ բնական փաթեթավորմամբ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հարմար են կարմիր եւ մանուշակագույն երանգները: Եթե ձեր ծաղկեփունջը փարթամ եւ կենսուրախ լինի, համարեք, որ հաճույք եք պատճառել ձեր Աղեղնավորին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները բավական պահպանողական են նույնիսկ ծաղիկների հարցում, այդ պատճառով նրանք նախընտրում են նուրբ երանգներով միանման ծաղիկներով փնջեր, օրինակ՝ վարդագույն մեխակներ, դեղին կակաչներ: Եթե ձեր Այծեղջյուրը հիվանդացել է, նրան նվիրեք... կակտուս: Այն Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին օգնում է արագորեն կազդուրվել եւ վերականգնել ուժերը: Ոչ մի դեպքում Այծեղջյուրին մի նվիրեք աստղածաղիկ եւ զանգակածաղիկ:

Ջրհոս

Արտասովոր եւ անկրկնելի. այսպիսին պետք է լինի Ջրհոսների համար նախատեսված ծաղկեփունջը: Օրինակ՝ կարելի է մեկ փնջում համադրել նուրբ գարնանային ծաղիկներն ամենատարբեր գույների էկզոտիկների հետ (կալա, խոլորձ, անթուրիում): Փունջը ձեւավորելիս կարող եք նաեւ նարնջի ծառի ճյուղեր օգտագործել. Ջրհոսներին դուր է գալիս դրա բույրը:

Ձկներ

Եթե ուզում եք դուր գալ Ձկներին, հոգ տարեք, որպեսզի մատուցված ծաղկեփունջը լինի ոճային, անհավանական գեղեցիկ եւ դրական տրամադրություն փոխանցի: Կոմպոզիցիայոմ կարելի է համադրել սպիտակ, երկնագույն, մանուշակագույն ծաղիկներ: Ձկների մեծ մասի նախընտրած ծաղիկներն են խոլորձն ու շուշանը: Իսկ ահա հերբերաներն ու կակաչները տխրեցնում են Ձկներին: Ի դեպ՝ Ձկներին շատ դուր կգան նաեւ թաղարով ծաղիկները: