Մահացել է ամերիկացի դերասան Կարլ Ուեզերսը, ով հայտնի էր «Ռոքի» ֆիլմում Ապոլոն Քրիդի դերով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է ամերիկացի դերասան Կարլ Ուեզերսը, ով հայտնի էր «Ռոքի» ֆիլմում Ապոլոն Քրիդի դերով




Մահացել է ամերիկացի դերասան Կարլ Ուեզերսը, ով հայտնի է դարձել «Ռոքի» ֆիլմում Ապոլոն Քրիդի դերով եւ նկարահանվել տասնյակ ֆիլմերում եւ հեռուստատեսային շոուներում: Ուեզերսը 76 տարեկան էր։

Դերասանը «մահացել է խաղաղության մեջ՝ տանը»,-ասել է նրա մենեջեր Մեթ Լյուբերը։ Մահվան պատճառն անհայտ է։

«Կարլը բացառիկ մարդ էր, ով ապրում էր արտասովոր կյանքով», -ասվում է նրա ընտանիքի հայտարարության մեջ, որը տրամադրվել է CNN-ին,-«Կինոյի, հեռուստատեսության, արվեստի եւ սպորտի բնագավառում ունեցած իր ավանդի շնորհիվ նա անջնջելի հետք է թողել եւ ճանաչվել ամբողջ աշխարհում: Սիրելի եղբայր էր, հայր, պապ, գործընկեր եւ ընկեր»։