Թողարկվել է Էմի Ուայնհաուսի «Back to Black» կենսագրական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թողարկվել է Էմի Ուայնհաուսի «Back to Black» կենսագրական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը




Հրապարակվել է Էմի Ուայնհաուսի «Back to Black» կենսագրական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, որի ռեժիսորը Սեմ Թեյլոր-Ջոնսոնն է։

Ֆիլմը, որում երգչուհուն մարմնավորում է Մարիսա Աբելան, պատմում է վաղ տարիքում հանրաճանաչության հասած Ուայնհաուսի ծանր վիճակի մասին՝ սկսած երիտասարդությունից եւ կենտրոնանալով խորհրդանշական Back to Black ալբոմի ստեղծման վրա, որը նրան մեծ ճանաչում բերեց:

 
 «Ես ուզում եմ, որ մարդիկ լսեն իմ ձայնը եւ հինգ րոպեով մոռանան իրենց խնդիրների մասին»,-ասում է Աբելան՝ Ուայնհաուսի դերում,-«Գիտե՞ք, թե ինչ է ինձ համար նշանակում «կանացի ուժ»՝ Սառա Վոն, Լորին Հիլլ»,- շարունակում է նա,-«Դուք պետք է իմանաք հետեւյալը՝ ես Spice Girl չեմ»:

«Ես երգեր չեմ գրում հայտնի դառնալու համար. Ես երգեր եմ գրում, որովհետեւ պետք է ինչ-որ վատ բանից լավ բան ստեղծեմ»,-պնդում է նա:

Ջեք Օ'Քոնելը եւս խաղում է ֆիլմում՝ Ուայնհաուսի նախկին ամուսնու՝ Բլեյք Ֆիլդեր-Սիվիլի դերում։ Ֆիլմը կցուցադրվի Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի կինոթատրոններում ապրիլի 1-ին, այնուհետեւ կլինի ԱՄՆ-ի պրեմիերան, որը տեղի կունենա մայիսի 17-ին՝ «Focus Features»-ում: