Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվել է չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարազդատ Հարոյանը պաշտոնապես տեղափոխվել է չինական «Ցինդաու Վեստ Քոսթ»




Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը պաշտոնապես նոր ակումբի անդամ է:

Հարոյանը տեղափոխվել է չինական «Ցինդաու Վեստ Քոսթ» ակումբ՝ ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:

«Ցինդաու Վեստ Քոսթ»-ը հիմնադրվել է 2007 թվականին: 2023 թվականի չինական առաջին լիգայում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Ընթացիկ տարվա հունվարի 11-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել էր ղազախական «Աստանա»-ից: Ղազախական ակումբի կազմում Հարոյանը անցկացրել 44 հանդիպում, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: