Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավելի չեք մտածում. Լալա Մնացականյանը՝ տրանսպորտի թանկացման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավելի չեք մտածում. Լալա Մնացականյանը՝ տրանսպորտի թանկացման մասին




ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է տրանսպորտի թանկացմանը։

«Մի քանի տարի առաջ մարդիկ դուրս եկան տրասնպորտի թանկացման դեմ։ Եվ շատ-շատերը, ինչպես նաև ես, դեմ էինք, որպեսզի տրանսպորտը թանկանա։ Եվ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ մեր կողքին կանգնած գոռում էին թանկացումների դեմ, հիմա նույն այդ մարդիկ թանկացնում են տրանսպորտը՝ պատճառաբանելով, որ այն ժամանակ տրանսպորտի վիճակը շատ վատ էր, իսկ հիմա իրենք շատ լավ տրանսպորտ են բերել։

Գիտեք՝ տարբերություն չկա, այն ժամանակ էլ էին մարդիկ իրար վրա խցկված, «դարսված» երթևեկում, ոչ մի բան չի փոխվել, հիմա էլ է նույնը, փոխվել է ընդամենը մի գեղեցիկ, «պուպուշ» տրանսպորտ, մարդիկ ժամերով սպասում են այդ տրանսպորտին և խցկված հասնում են տուն։ Կարելի է ամեն ինչ պատճառաբանել և ասել, որ ամեն ինչ ձեզ համար ենք անում։ Եվ ստացվում է, որ մարդ, ով ստանում է 100 հազար դրամ և ունի 3 երեխա, որոնք սովորում են դպրոցում և համալսարանում, ինքն ուղիղ աշխատավարձի կեսը կտա տրանսպորտին։

Դուք սկզբում կոչվում էիք քայլականներ, ճիշտ է՝ դուք մեկ քայլից ավել չեք մտածում»,-նշում է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման նախագիծ է ներկայացրել։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատեց, որ Երևանում նոր համակարգ է ներդրվելու, որը ենթադրում է, որ տրանսպորտը թանկանալու է։