«Իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը». ԱՄՆ դեսպանությունը՝ Գագիկ Գինոսյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը». ԱՄՆ դեսպանությունը՝ Գագիկ Գինոսյանի մասին




Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։

ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին և գործընկերներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում։

Վերջին հրաժեշտը տեղի կունենա Կամերային երաժշտության տանը՝ փետրվարի 9-ին։

Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին՝ Եռաբլուրում։