Լեդի Գագայի «911» տեսահոլովակի, Ջեյ Լոյի, Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Թարսեմ Սինխը Հայաստանում էր․ Արման Նշանյանը՝ այցի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի, Ջեյ Լոյի, Ջուլիա Ռոբերթսի մասնակցությամբ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Թարսեմ Սինխը Հայաստանում էր․ Արման Նշանյանը՝ այցի մասին




Ազգությամբ հնդիկ ռեժիսոր Թարսեմ Սինխը, որն առավել հայտնի է իր հոլիվուդյան նախագծերով եւ արտասահմանյան արտիստների հետ համագործակցություններով, օրերս այցելել էր Հայաստան։ Սինխի հիթային կինոնախագծերից են Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Բջիջը»/The Cell, «Անկումը»/The Fall, «Անմահները»/Immortals, Ջուլիա Ռոբերթսի եւ Լիլի Քոլինզի գլխավոր դերակատարմամբ՝ «Ասա ինձ, հայելի» ֆիլմերը։ Ռեժիսորը հայտնի է նաեւ երաժշտական հոլովակներում իր աշխատանքով, որոնցից ամենաուշագրավը Լեդի Գագայի «911»-ն է՝ ոգեշնչված փարաջանովյան մոտիվներով։



Ռեժիսորը Հայաստան էր եկել Ava Films Production-ի եւ Boomerang Media-ի հրավերով` նկարահանվելու Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմում, որը ստեղծվել է ԿԳՄՍՆ-ի եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։ Թարսեմի հետ Instagram-ում համատեղ լուսանկար էր տեղադրել պրոդյուսեր, դերասան Արման Նշանյանը, որի հետ էլ NEWS.am STYLE-ը խոսել է աշխարհահռչակ ռեժիսորի այցի մանրամասների շուրջ։



«Թարսեմը Փարաջանովի մեծ սիրահար է, եւ քանի որ Լեդի Գագայի հայտնի տեսահոկովակը եւս ոգեշնչված էր նրանից, որոշվեց, որ մի շարք տաղանդավոր ռեժիսորների կողքին նաեւ նա ասի իր խոսքը Փարաջանովի մասին»,-նշեց Արմանը,-«Նկարահանումը տեղի է ունեցել Հայաստանում։ Բացի այդ, նա ցանկություն հայտնեց այցելելու պատմամշակութային վայրեր, որոնցից նա ցնցված էր։ Շատ լավ ժամանակ անցկացրեց այստեղ, եւ նորից է այցելելու՝ արդեն ամռանը»։



Նշանյանի խոսքով՝ Թարսեմի հետ պայմանավորվածություն ունեն եւս մեկ նախագծի շուրջ,-«Պատմական ֆիլմ է լինելու, որի մասին շատ երկար զրուցեցինք նրա հետ, եւ նա շատ հետաքրքրված է այդ ֆիլմի ռեժիսորը լինել։ Հիմա նախնական բանակցությունների մեջ ենք, փորձում ենք այնպես անել, որ ծրագիրը հաջողվի եւ նա համաշխարհային մասշտաբով նկարահանի այդ ֆիլմը մեզ հետ համատեղ»։