Ալիկ Հակոբյանի կնոջ հուզիչ գրառումը ամուսնու մահվան կապակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալիկ Հակոբյանի կնոջ հուզիչ գրառումը ամուսնու մահվան կապակցությամբ

 

Ինչպես հայտնել ենք երեկ փետրվարի 9-ին մահացել է շոումեն և հումորիստ Ալիկ Հակոբյանը․ նրա մոտ ախտորոշվել էր սրտի կանգ։

Նշենք, որ Ալիկ Հակոբյանն ամուսնացած էր Լուիզայի հետ: Զույգը հաճախ էր համատեղ սիրառատ հրապարակումներ անում: Մեր աչքից չի վրիպել Ալիկի կնոջ հուզիչ շնորհավորանքն ամուսնուն`ընդամենը ամիսներ առաջ.

«Աշխարհի ամենալավ պապա ,ամենալավ ամուսին ՝իմ Ալիկ, իմ կես ,իմ ամենաս ծնունդդ շնորհավոր ։Թող Աստված օրհնի քո ամեն մի ապրած օրը:

Դու իմ սկիզբ ու վերջ ի՜մ հավերժություն ,Իմ անբացատրելի կարևորություն
Էնա էնա սեր, որը չի հարցնում մեզնից տարիք էլ …»:

Նշենք, որ Ալիկը մեեկ անգամ խոսելով ընտանիքի մասին` հետևյալն է ասել.

«Ես ունեմ ամեն ինչ կատարյալ երջանիկ լինելու համար: Աստված պահապան բոլորիս ընտանիքներին»:

Ալիկի ավագ դուստրը մեկ տարի առաջ է մայրացել`կրկին ունենալով դուստր:



Շոումենի կրտսեր դուստրը դպրոցական է: