Սիրուշոյի նորությունը, Մալենայի սպիտակ կերպարը, Mob Wife Aesthetic թրենդը՝ ամերիկահայ հայտնիների մատուցմամբ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի նորությունը, Մալենայի սպիտակ կերպարը, Mob Wife Aesthetic թրենդը՝ ամերիկահայ հայտնիների մատուցմամբ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ



Մալենան ամբողջական սպիտակ կերպարին իր ոճային մոտեցումն է հաղորդել ինստագրամյան իր էջի արեւոտ ֆոտոշարքում։ Կադրերում «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը սպորտայն լայն տաբատով ու «խճճված» տոպով է, որը դիմացի հատվածում աչքի է ընկնում հետաքրքիր կտրվածքով, եւ ամրացված է ժապավեններով։ «Ինչ-որ տեղ՝ արեւոտ»,-ֆոտոշարքը մակագրել է երգչուհին։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Maléna (@malenamalenah)


Ի դեպ, Մալենան շարունակում է մնալ «Եվրատեսիլի» ամենաթեժ իրադարձությունների կիզակետում։ Օրերս տեղի է ունեցել մրցույթի շրջանակում Ֆինլանդիայի նախընտրական փուլը, որի ընթացքում հայկական ժյուրիի միավորները հայտնել է Մալենան։

Mob Wife Aesthetic թրենդը օր օրի գրավում է ավելի շատ հայտնիների։ Նախորդ շաբաթ այս թրենդի մեջ հրապարակումներ են արել ամերիկահայ դերասանուհի, պրոդյուսեր Դիանա Մեդիսոնը եւ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Diana Madison (@dianamadison)


Դիանան մասնակցել է Նյու Յորքի նորաձեւության շաբաթին, որին ներկայացել է, ինչպես ինքն է նշել, «հին դպրոցի» կերպարով։ Դիանան կրել է սեւ միդի զգեստ՝ սեւ զուգագուլպաներով եւ բարձրակրունկներով, որի վրայից՝ միջին երկարության պրինտավոր մուշտակ։ Որպես աքսեսուար՝ դերասանուհին ընտրել էր խոշոր թափանցիկ ակնոց եւ կլոր ականջօղեր։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)


Հրուշ Աճեմյանն Instagram-ում կատակել է թրենդի շուրջ՝ «I’m a MobWive ․․․» խորագրով տեսանյութ հրապարակելով։ Կադրերում Հրուշը երկար մուշտակով է, որի ներքո սեւ փայլուն զգեստ է կրում։ Նրա պարանոցին շողում է երկար շղթան, մազերը հավաքված են, իսկ աչքերին արեւային մուգ ակնոց է։

Նազիկ Ավդալյանը ցուցադրել է, թե ինչպես է հնարավոր ծանրաձող բարձրացնել՝ միեւնույն ժամանակ լինելով կանացի ու գրավիչ։ Նա դերասանուհի Աննա Հարությունյանին իսկական վարպետության դաս է ցուցադրել՝ բարձրակրունկներով բարձրացնելով ծանրաձողը։ «Մնացածը հաջորդ դասին»,-կատակել է ծանրամարտի աշխարհի չեմպիոնը։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazik Avdalyan (@nazikavdalyan_official)


Հիշեցնենք, որ Աննա Հարությունյանը Նազիկ Ավդալյանի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանում, որում հենց ինքն է մարմնավորելու հայտնի ծանրամարտուհու կերպարը։

Սիրուշոն ներկայացրել է My Bad երգի ամբողջական տարբերակը: Այն արդեն հասանելի է երաժշտական բոլոր հարթակներում, այդ թվում՝ YouTube-ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)


Երգը լիլիրիկական ստեղծագործություն է սիրո մեջ վստահության, բայց չարդարացված սպասելիքների, նվիրվելու, բայց փոխարենը՝ վատ վերաբերմունքի արժանանալու մասին: Երգը անգլերեն է, բայց օգտագործված են նաեւ հայերեն տողեր.

«My bad, որ քեզ լսեցի: My bad, որ հավատացի, քեզ հասկանալ փորձեցի․․․»,-ասվում է կրկներգում: