EXCLUSIVEI Տարբեր ժամանակաշրջանների երկու հերոս ունեն մեկ լեզու՝ սերը. Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը՝ «Սիրելի Սահմի» նոր սերիալում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

EXCLUSIVEI Տարբեր ժամանակաշրջանների երկու հերոս ունեն մեկ լեզու՝ սերը. Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը՝ «Սիրելի Սահմի» նոր սերիալում



Tert.am Life-ը  գրում է․

Մենք հաճախ մտածում ենք անցյալի և ապագայի մասին՝ երբեմն դժգոհելով մեր ապրած ժամանակաշրջանից, բայց կյանքն ու ժամանակն ունեն իրենց հունը, որտեղ միակ մնայուն և բացարձակ արժեքը սերն է: Ռոմանտիկ դրամա, ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ 1840-ականներից՝ գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն ու ինչպես է 180 աստիճանով փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը:

Մարտի 5-ին՝ Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կլինի «Սիրելի Սահմի» 10 մասից բաղկացած ֆանտաստիկ դրաման, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը և Իննա Խոջամիրյանը: Նախագծի աշխատանքային խումբն առաջին նկարահանումները մեկնարկել է Գյումրիում՝ ամիսներ առաջ, որտեղ նկարահանվել են հեռուստասերիալի առաջին սերիաները: Tert.am Life-ը ևս ներկա է եղել Գյումրիում ընթացող նկարահանումներին և ներկայացնում է բացառիկ մանրամասներն ու BACKSTAGE լուսանկարները: Նկարող թիմն ու դերասանական անձնակազմը վաղ առավոտից պատրաստվում էին Գյումրիում անցկացվող նկարահանումներին ու այն ժամանակահատվածում, երբ դերասանները պատրաստվում էին տեսարաններին, նկարահանող թիմը վերափոխում էր տեղանքը՝ ժամանակակից Գյումրիում ստանալով 1840-ականների Ալեքսանդրապոլի շունչը:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում