«Տեսահոլովակը նկարահանված է Արցախի Հանրապետությունում». Անդրեն հրապարակել է Արցախից արխիվային տեսանյութ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Տեսահոլովակը նկարահանված է Արցախի Հանրապետությունում». Անդրեն հրապարակել է Արցախից արխիվային տեսանյութ




ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն ինստագրամյան իր էջում հրապարակել է արխիվային տեսանյութ, որին կից գրել է. 

«Մեծ պահքը սկսվել է այսօր: 

48 օր աղոթքի, ապաշխարության,հոգու և մարմնի նորոգման շրջան է, եկեք այս դժվարին օրերին հուսանք և հավատանք, որ Աստված Իր գերբնական ուժով կպահպանի և կօրհնի Հայ ազգին: Տեսահոլովակը նկարահանված է Արցախի Հանրապետությունում, Ամարասի վանքում(4-րդ դար), հայկական առաքելական վանքային համալիր Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ և Գանձասար վանական համալիրում (10-րդ դար) Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում»: