Արթուր Ալեքսանյանը՝ դիցաբանական հերոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր Ալեքսանյանը՝ դիցաբանական հերոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Եվրոպայի 7–ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին դիցաբանական հերոս է «դարձրել»։


Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Հին աշխարհամասի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող ԵԱ-ի եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով առավելության հասնելով բելառուս Աբուբակար Խասլախանավի նկատմամբ։ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել է թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 8:3 հաշվով առավելության է հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ: