Vogue-ը հայտարարել է 2024 թ-ի Met Gala-ի դրես-կոդը՝ «Ժամանակի այգի» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Vogue-ը հայտարարել է 2024 թ-ի Met Gala-ի դրես-կոդը՝ «Ժամանակի այգի»




Vogue-ը հայտնել է 2024 թվականի Met Gala-ի դրես-կոդը՝ «Ժամանակի այգին»: Նորաձեւության ամսագիրը սոցցանցերում նորությունը հրապարակել է հայտնի մարդկանց տեքստային հաղորդագրությունների զվարճալի փոխանակմամբ:

Այս տարվա համանախագահներն են Bad Bunny-ն, Քրիս Հեմսվորթը, Ջենիֆեր Լոպեսը, Zendaya-ն եւ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։

Ըստ Vogue-ի՝ այս տարվա դրես-կոդը «մինիմալ գեղեցկությունն» է։ Որպես ուղեցույց՝ հրապարակումը մատնանշում է մելանխոլիկ ծաղկային նոտաները։

Met Gala-ն տեղի կունենա մայիսի 6-ին։