ԵԱ․ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի չորրորդ տիտղոսի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԵԱ․ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի չորրորդ տիտղոսի համար




Արսեն Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ գերվստահ հաղթանակով դուրս եկավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ 4-րդ անգամ կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ եւ հաղթեց 10:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց 1 րոպե 25 վայրկյան: