Մահացել է Սնուփ Դոգի կրտսեր եղբայրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է Սնուփ Դոգի կրտսեր եղբայրը




Մահացել է Սնուփ Դոգի կրտսեր եղբայրը՝ Բինգ Ուորթինգթոնը, Instagram-ում հայտնել է ինքը՝ ռեփերը։

Ըստ Կալիֆորնիայի Օրենջ շրջանի շերիֆի վարչության՝ 44-ամյա տղամարդը մահացել է հինգշաբթի օրը: Մահվան պատճառը կպարզվի թունաբանական եզրակացության եւ դիահերձման արդյունքներով։

Սնուփը վարձել էր իր եղբորը՝ բարձրակարգ նախագծերի վրա աշխատելու համար, ավելի ուշ վերջինը դարձել էր ռեփերի շրջագայության մենեջերը, իսկ հետո՝ նրա անունը կրող ձայնագրման լեյբլի գործադիր պրոդյուսերը։