Լուսինե Թովմասյանը գրքի օրվա կապակցությամբ նվիրում է սկեսրայրի՝ Աշոտ Հովհաննիսյանի գիրքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուսինե Թովմասյանը գրքի օրվա կապակցությամբ նվիրում է սկեսրայրի՝ Աշոտ Հովհաննիսյանի գիրքը




Դերասանուհի, «Վիցե միսս Եվրոպա-2005» Լուսինե Թովմասյանը ինստագրամի իր էջում խոսել է սկեսրայրի՝ Աշոտ Հովհաննիսյանի մասին և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհուրդ տվել կարդալ նրա գիրքը։

«Քանի որ այսօր գիրք նվիրելու օրն է, ուզում եմ հետևորդներիցս մեկին նվիրել Աշոտ Հովհաննիսյանի «Վերելք» գիրքը, որը մոտիվացիոն ժանրից է: Գիրքն իր մեջ ներառում է Աշոտ Հովհաննիսյանի հաջողության ուղղին, ինչը, վստահ եմ, որ ընթերցողին կօգնի կյանքի որևէ փուլում: Ուզում եմ նվիրել այն մարդուն, ով իրոք հետաքրքրված է, հաճույքով կկարդա և ուզում է ճանաչել Աշոտ Հովհաննիսյանին: Ուղղակի հետաքրքրված մարդիկ մեկնաբանություններում պետք է դնեն «+» նշանը: 24 ժամ հետո կընտրեմ այն մարդուն, ում կնվիրեմ գիրքը», - նշել է նա։