Նաոմի Քեմփբելը դարձել է Burberry-ի աշուն-ձմեռ 2024 շոուի ցուցադրության «աստղը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նաոմի Քեմփբելը դարձել է Burberry-ի աշուն-ձմեռ 2024 շոուի ցուցադրության «աստղը»




Լոնդոնի Նորաձևւության շաբաթվա ընթացքում Burberry-ի աշուն-ձմեռ 2024 ցուցադրությունը լի էր աստղերով՝ ինչպես պոդիումին, այնպես էլ հանդիսատեսի շրջանում: Շոուի հատուկ հյուրը Նաոմի Քեմփբելն էր:



Դենիել Լին թարմացրել է բրիտանական դասական ոճը՝ հավաքածուին տալով ժամանակակից շունչ և համարձակ գույներ:

Շոուի հետաքրքիր դրվածներից էր նաև, երբ լույսերը մի րոպե մարեցին՝ կրկին լուսավորելով պոդիումը՝ Էմի Ուայնհաուսի «You Know I’m No Good» երգի հնչյունների ներքո։