Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին



Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանը իր դափնեպսակը խոնարհել է եղբոր՝ հերոս Տարոն Անդրեասյանի հուշարձանին։


Եվրոպայի չեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից նշել էր, որ հաղթանակը նվիրում է 44-օրյա պատերազմում անմահացած եղբոր՝ Տարոն Անդրեասյանին եւ բոլոր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել է 70 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին: