«Շատ եմ սիրում նրա երգերը». Հասմիկ Կարապետյանի համերգը՝ Հայկոյի երգով եւ Վիգեն Հովսեփյանի հետ դուետով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շատ եմ սիրում նրա երգերը». Հասմիկ Կարապետյանի համերգը՝ Հայկոյի երգով եւ Վիգեն Հովսեփյանի հետ դուետով




BRAVO.am-ը գրում է.

«Ամեն մի մեղեդի ծնվել է իմ կյանքի ինչ-որ ապրումից։ Երեւի այդպես պետք չէ, բայց իմ երգարվեստում ես բաց գրքի նման եմ»,- անկեղծանում է Հասմիկ Կարապետյանը BRAVO.am-ի հետ նոր զրույցում։ Փետրվարի 17-ին նա մենահամերգով է հանդես եկել, որի շրջանակում լուսահոգի սիրված արտիստ Հայկոյի երգերից է հնչել հատուկ հյուրի՝ Վիգեն Հովսեփյանի կատարմամբ։

Հասմիկն այս անգամ իր երգացանկը լրացրել էր նոր կատարումներով. նորովի էր ներկայացնում իր հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ քավեր տարբերակով կատարում էր այլ երգիչների հիթեր։ Հանդիսատեսն առանձնակի ոգեւորությամբ ընդունեց Իվետա Մուկուչյանի «Սիրահարվել եմ» երգի կատարումը, որը, Հասմիկի խոսքով, շատ է սիրել հենց առաջին անգամ լսելիս ու հաճախ է երգել ինքն իր համար, իսկ այժմ որոշել է ներկայացնել լսարանին։ Համերգի առաջին մասում հնչում էին նրա ավելի մեղեդային գործերը, իսկ երկրորդ հատվածն արդեն այլ տրամադրությամբ էր՝ արագ ռիթմերով, անակնկալներով եւ Վիգեն Հովսեփյանի հետ զուգերգով։



«Առաջին հայացքից շատ ուրախ ու դրական մարդ եմ, բայց իմ մյուս՝ ներսի կողմը, խայտառակ սեւ է, եւ չեմ էլ ուզում, որ այդ կողմին ծանոթանա իմ հանդիսատեսը, որովհետեւ ես իրականում թախիծ եմ, քայլող թախիծ եւ դրամա (ծիծաղում է,- հեղ․)։ Դրա համար էլ առանց իմ լիրիկական երգերի պարզապես չեմ կարող ապրել եւ դրանք միշտ ընդգրկում եմ համերգի առաջին հատվածում։ Իսկ նոր գործիքավորմամբ երգերն ու անակնկալները թողնում եմ երկրորդ հատվածում, որ հանդիսատեսն անցնի պարային տրամադրությանը»,- ասաց երգչուհին:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում