Ռուբեն Եսայանը՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի և առաջին աշխատանքի էկրանավորման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուբեն Եսայանը՝ «Վանականներն ունեն գաղտնիք» գրքի և առաջին աշխատանքի էկրանավորման մասին




Օրեր առաջ կայացել է երիտասարդ գրող Ռուբեն Եսայանի՝ «Վանականերն ունեն գաղտնիք» գրքի շնորհանդեսը, որի շրջանակում սպառվել է օրվա ներկայացված տպաքանակը: Tert.am Life-ի հետ զրույցում Ռուբեն Եսայանը պատմել է գրքերի համար ընտրած ժանրի, շնորհանդեսի և առաջին գրքի էկրանավորման մասին:

«Վաղ տարիքից հանդիսացել եմ ժամանցային գրականության մեծ սիրահար, որտեղ կար միստիկայի և դետեկտիվի ժանր և փոքր տարիքից ցանկացել եմ ընթերցել հայ գրողի աշխատանքներ, բայց մեզ մոտ գրեթե չկար ժամանցային գրականություն և արդյունքում ծնվեց առաջին գիրքը»,- նշեց Ռուբեն Եսայանը:



Երիտասարդ գրողի առաջին աշխատանքը եղել է «Թունելից 13 կմ հեռավորության վրա», որն առաջին հայկական գիրքն է սարսափ-թրիլլեր ժանրում և հեղինակը նշում է՝ նման աշխատանք ներկայացնելը ռիսկային էր, քանի որ նախկինում մենք չենք ունեցել նման հայկական գրականություն:

«Ես փորձել եմ երկու աշխատանքում էլ կարևոր արժեքներ ներդնել, բնականաբար, երբ ժանրը դետեկտիվ է կա հստակ հետաքրքրություն իրադարձությունների նկատմամբ, բայց ընթերցողները հետագայում նաև շնորհակալություն են հայտնում գրքի ուսուցողական մտքերի համար, ինչն ինձ համար կարևոր գնահատական և արժեք է»,- նշեց հեղինակը:



«Վանականերն ունեն գաղտնիք» գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սոովորում են հայ երիտասարդները գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:

«Ժամանցային գրականություն ընթերցելիս, երբ վերցնում ենք դետեկտիվ գիրքը, մենք ընթերցում են, որպեսզի հասկանանք՝ ով է մարդասպանը, կամ հանցագործն ու այս տրամաբանությամբ, որը գործում է նաև ժամանցային ֆիլմ դիտելիս, այնուամենայնիվ, իմ աշխատանքում առկա է նաև ուսուցողական բնույթ: «Վանականներն ունեն գաղտնիք» գրքում կարմիր գիծն ու հետաքրքրությունը պահող գործոնը հենց վանականների գաղտնիքն է, բայց ընթերցողը հանդիպելու է, թե՛ հոգևոր, թե՛ մարդկային հարաբերությունների հետ կապված շատ մտքեր և արժեքներ»,- ասաց Ռուբեն Եսայանը:



Ռուբեն Եսայանն իր սոցիալական էջերում մինչ գրքի թողարկվելը հետևորդներին և ապագա ընթերցողներին ներկայացնում էր գրքի հերոսներին՝ ինչ արտաքին տեսք և խառնվածք ունեն նրանք: Մեզ հետ զրույցում հեղինակը նշեց, որ այդ մոտեցումն արժանացել է դրական արձագանքների:

«Ես ուզում էի, որ ընթերցողը տեսնի հերոսներին այնպիսին, ինչպիսին հենց ես եմ պատկերացնում՝ թողնելով ընտրության հնարավորություն, քանի որ գրքում չկան լուսանկարներ և դրանք միայն սոցիալական էջերում են»,- հավելեց հեղինակը:



Ռուբեն Եսայանը նշեց, որ իր համար ամենատպավորիչ տողերը հենց գրքի շապիկին են:

«Միտքը, որն ինձ համար շատ կարևոր էր և հենակետային հայտնվեց հենց շապիկին. մի տուր հարցեր, որոնց պատասխաններից վախենում ես»,- նշեց հեղինակը:

Շնորհանդեսի օրն իսկական տեղատարափ էր և բազմաթիվ ընթերցողներ եկել էին գրքի հետևից, իսկ հեղինակը մեզ պատմեց շնորհանդեսի ժամանակ պատահած հետաքրքիր դեպքերից:

«Շնորհանդեսի ժամանակ եղել է բավականին մեծ հերթ, որտեղ մի աղջիկ ծաղիկներով կանգնած սպասել է, որ մտնի դահլիճ և հանձնի ինձ, իսկ մի կին փորձել է անցնել և աղջիկն ասել է՝ տիկին ջան, ո՞ւր անցնեք, բոլորս հերթի մեջ ենք, բայց արդյունքում այդ կինը մայրս էր, որը ծաղիկներով եկավ ներս, քանի որ այդ աղջիկը ծաղիկները նրան հանձնեց»,- պատմեց Ռուբեն Եսայանը:



Մեզ հետ զրույցում հեղինակը նաև նշեց, որ մոտ ապագայում սպասվում է առաջին գրքի՝ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» էկրանավորումը:
«Այս փուլում մենք աշխատում ենք այդ ուղղությամբ և փորձելու ենք մոտ ապագայում հանձնել աշխատանքը: Այս ժամանակահատվածում արդեն կարող եմ ասել, որ մոտ ապագայում կլինի էկրանավորումը: Արդեն կարևոր հատված հասցրել ենք իրականացնել և կայացել է ֆիլմի համար քասթինգը»,- եզրափակեց հեղինակը: