«10 հեկտար դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ՝ ինքնաթիռի полоса սարքեմ». Ռաֆայել Երանոսյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«10 հեկտար դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ՝ ինքնաթիռի полоса սարքեմ». Ռաֆայել Երանոսյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը




Aravot.am-ը դերասան, հումորիստ Ռաֆայել Երանոսյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ շոու բիզնեսի ներկայացուցիչները պետք է հարկեր վճարեն, եթե Հայաստանի սահմաններից դուրս համերգներ, ելույթներ են ունենում, այլապես ինքն առաջարկում է մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով հասնել օդանավակայան, որպեսզի ասֆալտը չմաշվի: Ռաֆայել Երանոսյանը հարցը լսելով՝ ասել է, որ ինքը վաղուց հարկատու է, հարկ է վճարում: Երբ լրատվամիջոցը մանրամասնել է, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Երանոսյանը ծիծաղել է. «Տեղյակ չեմ, ոչ մի բանի չեմ հետեւում, ուզում եմ հանգիստ ապրել… Հաստա՞տ ասել է նման բան, թե՞ խաբում եք: Ստենդա՞փ եք պատմում, ներկայացման սցենա՞ր եք առաջարկում…»: Երբ Երանոսյանին հիշեցրել են, որ նրա գործընկերներից Անդրանիկ Հարությունյանը այդ թեմայով անգամ հումորային հոլովակ է նկարել և հրապարակել իր էջում, նա ասել է. «Ես Անդոյի հետ չեմ շփվում շատ վաղուց… Բայց այդ ամեն ինչն իսկապես ծիծաղելի է, ես պատասխան չունեմ, անկեղծ… Հետաքրքիր է՝ իսկապես ձեր ասածներն իրականությո՞ւն են…»: Փաշինյանի նշած՝ մերձդաշտյա ճանապարհներով, եղեգները հնձելով, առանց ասֆալտը մաշելու օդանավակայան հասնելու մասին էլ Երանոսյանն ասել է․. «Ես ապրում եմ Արմավիրի մարզում, մեր մոտ ասֆալտ չկա, ես դաշտերով կգնամ…: Միակ բանն այն է մնում, որ ներկայացումներ շատ դնեմ, շատ աշխատեմ, սեփական ուղղաթիռն առնեմ… Ի դեպ, 10 ՀԱ դեղձի այգի ունեմ, երևի քանդեմ полоса (թռիչքուղու գոտի) սարքեմ: Իսկ եթե հարկ վճարելու մասին է խոսքը, կրկնում եմ՝ միշտ վճարել եմ ու վճարելու եմ: Բայց միևնույն է, այս ամեն ինչը ծիծաղելի է, պատասխան չեմ կարող տալ…»:

Նա հավելել է, որ հենց հիմա իր նոր՝ «Փահլևան» ներկայացմանն է պատրաստվում, որի պրեմիերան կկայանա ապրիլին․ «Ես անպայման սրա մասին կգնամ տղերքին՝ մեր սցենարական խմբին կասեմ ու սրան կանդրադառնանք»:

Ինչ վերաբերում է դերասան Անդրանիկ Հարությունյանին, որը Նիկոլ Փաշինյանի հայտարարության թեմայով հումորային հոլովակ է նկարահանել և հրապարակել ֆեյսբուքի իր էջում, ապա նա 2018 թվականի «թավշյա» հեղափոխության հռետորներից էր և իր հարցազրույցներում միշտ ասում էր, թե մարդիկ փողոցներում վերջապես ժպտում են, ու թե վերջին 20 տարում ինքը նման ժպտուն դեմքեր չի տեսել, նաևւ կոչ էր անում սատարել «թավշյա» հեղափոխությանը և հենց Փաշինյանին էր տեսնում վարչապետի պաշտոնում։ «2018թ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 տոկոսը այդ կուսակցության կողքին է եղել, եթե դուք չեք եղել, ուրեմն 20 տոկոսի մեջ եք մտնում։ Բայց հիմա էդ 80 տոկոսին զանգում հատ-հատ հարցնո՞ւմ եք էն, ինչ ինձ հարցրիք ․․․ Կոպիտ ասած՝ կրա՞կն ենք ընկել (կրակ բառի փոխարեն կոպիտ բառ էր օգտագործվել), որ աջակցել ենք։ Բնականաբար, եթե իմանայինք էսօր էս է լինելու, չէինք անի, ո՞վ էր բայց պատկերացնում։ Էդքան բան․․․»,-Aravot.am-ին հետո ասել էր Անդրանիկ Հարությունյանը: