Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել

 


Ռուս ռեժիսոր Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել, գրում է «Газета»-ն։

Քեոսայանը հայտնել է, որ իր եւ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայի դուստրը՝ Ալեքսանդրան, որդի է ունեցել։ Տղային անվանակոչել են Գասպար։ Ռեժիսորը խոստովանել է, որ երկար ժամանակ թաքցրել է ընտանիքի նոր անդամի ծնունդը։

«Սաշան լույս աշխարհ է բերել Գասպարչիկին: Փառք Աստծո: Ես միշտ վախենում եմ ինչ-որ բան ասել», -կիսվել է նա:

Տիգրան Քեոսայանը Խմելնիցկայայի հետ ամուսնացել էր 1993 թվականին։ Նրանց միությունից ծնվել են նրանց երկու դուստրերը՝ Ալեքսանդրան՝ 1994 թվականին, եւ Քսենիան՝ 2010 թվականին։ 2014 թվականին դերասանուհին եւ ռեժիսորը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ 2022 թվականին Քեոսայանն ամուսնացավ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ։ Նրանք միասին երեք երեխա ունեն՝ դուստրը՝ Մարիանան, որդին՝ Բագրատը, եւ կրտսեր դուստրը՝ Մարոն։