Կայացել է «Բարի օր» հումորային ֆիլմի պրեմիերան․ կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու մանրամասները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացել է «Բարի օր» հումորային ֆիլմի պրեմիերան․ կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու մանրամասները




«День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և երեկ լսարանի դատին հանձնեցին «Բարի օր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14–ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում։
 
Երեկ կայացել է ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի հերոսները և հայտնի հյուրերը։

Tert.am Life-ը ևս ներկա է եղել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում ենք մանրամասներն ու լուսանկարները։



Ֆիլմի գլխավոր հերոսը «Տաքսիստ Հենդոն է», որին տարիներ առաջ «ստեղծել է» դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանը և այդ կերպարով իր սոցիալական հարթակներում հրապարակել բազմաթիվ հումորային սկետչեր։
«Մեր գլխավոր կերպարը՝ «Տաքսիստ Հենդոն» արդեն իսկ սիրվել է հեռուստադիտողի կողմից։ Նա տարբեր սկետչերում պատմում էր կնոջ, սիրուհու և առօրյայի մասին, իսկ մենք որոշեցինք նկարահանել լիամետրաժ ֆիլմ Հենդոյի մասնակցությամբ և այստեղ ներկայացնել այդ բոլոր կերպարներին՝ հերոսին դնելով մի պայմանի մեջ, երբ նրա օրը պարբերաբար կրկնվում է և նա պետք է լուծումն տա իրավիճակին։ Սա նաև այն եզակի դեպքերից է, երբ գլխավոր հերոսը կար բոլոր տեսարաններում, ֆիլմի բոլոր տեսարաններում Մհերը նկարահանվել է»,– ասաց Գրիգոր Գասպարյանը։



Դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանը լսարանին հայտնի է տարբեր հեռուստանախագծերից, բայց նման ձևաչափում լսարանին առաջին անգամ է ներկայանում։

«Ես կարծում եմ, որ նմանօրինակ տաքսիստները չեն դիտում նման ֆիլմեր, բայց, եթե դիտեն՝ վստահաբար շատ բան կփոխվի նրանց կյանքում։ Եթե ես հայտնվեի ժամանակային հանգույցի մեջ, ապա կարծում եմ, որ հերոսիս պես կվարվեի, քանի որ կյանքը նրան ընձեռնում է բացառիկ հնարավորություն՝ վերաիմաստավորել կյանքը։ Մենք ունենք կարևոր գաղափար, որ մարդիկ, որոնք պարզապես ապրում են իրենց օրերը՝ չգտնահատելով կյանքը, կարողանան վերաիմաստավորել ամեն մի օր»,– նշեց Մհեր Մխիթարյանը։



Նախագծում ներգրավված են մի շարք հայտնիներ, մասնավորապես՝ Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արկադի Դումիկյանը, Էվա Խաչատրյանը և այլք։

«Հունիսին կայացել է Գարիկ Մարտիրոսյանի հետ նկարահանումները, հետագայում «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ նկարահանում ենք ունեցել Արկադի Դումիկյանի հետ, իսկ Իվետան միշտ հետաքրքիր է ներկայանում ֆիլմերում, բայց այս անգամ նրա համար էլ ավելի հետաքրքիր կերպար էինք մտածել, որպեսզի նոր ասելիք ունենանք հանդիսատեսին»,– ասաց Գրիգոր Գասպարյանը։



Գլխավոր հերոսի կնոջը մարմնավորում է դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որը նշում է՝ նկարահանումները ենթադրում են միլիոնավոր դուբլեր, բայց բարդությունը կայանում էր նրանում, որ հանդիսատեսն ամեն անգամ հավատա «կրկնվող օրվան»։
«Բարդ պայման էր, երբ ներկայանում էի արդեն լսարանին հայտնի կերպարի կին և հանդիսատեսը պետք է հավատար, որ Հենդոն կարող էր նման կին ունենալ, նման ընտանեկան փոխհարաբերություններ, իսկ նկարահանման ընթացքն անցել է հրաշալի և Մհեր Մխիթարյանի հետ համագործակցությունը հնարավորինս հաճելի էր և հեշտ»,– ասաց Ռոզի Ավետիսովան։

Ֆիլմի պրեմիերային և կարմի գորգի արարողությանը հրավիրված էին ֆիլմի դերասանները և մի շարք հայտնի հյուրեր։










|