Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում․ «Վարդավառ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկական մշակույթի առաջին ներկայացումը Disney-ում․ «Վարդավառ»



Լոս Անջելեսում գործող AFS ՝«Հայկական կինոընկերությունը», հայտնում է, որ «Mickey Mouse Funhouse»-ը ցուցադրել է հայերենով մի դրվագ՝ «Վարդավառ» տոնակատարության մասին:

Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը տոնելու համար: Մինիին, Միկին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական Տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս:

Տեսանյութում Մինին կրում է հայկական մոտիվներով տարազ:«Վարդավառ»-ի պրեմիերան կայացել է «Mickey Mouse funhouse» Disney Channel-ում 2024 թվականի մարտի 1-ին, սցենարի հեղինակ՝ Քեթլին Սարնելլի Կապուկչյանը, որի ամուսինը հայ է:


Տեսանյութը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում, իսկ շուտով հասանելի կլինի Disney-ում:

Տեսանյութը՝ այստեղ:

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tert.am Life (@tert.am.life)