Գանձեր, որոնք գտնելու համար մի խումբ հայեր ուղևորվել են Եգիպտոս. ինչպես են անցել նկարահանումները և ինչի մասին է լինելու «Հոպարի գանձերը» հումորային սերիալը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գանձեր, որոնք գտնելու համար մի խումբ հայեր ուղևորվել են Եգիպտոս. ինչպես են անցել նկարահանումները և ինչի մասին է լինելու «Հոպարի գանձերը» հումորային սերիալը




Մարտի 4-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում կլինի «Հոպարի գանձերը» հումորային սերիալը, որը բաղկացած է 16 մասից: Դերասանական անձնակազմը նկարահանումների նպատակով ամիսներ առաջ մեկնել էր Եգիպտոս, որտեղ կայացել է նկարահանումների մեծ մասը: Tert.am Life-ը զրուցել է նախագծի պրոդյուսերների՝ Վահե Խաչատրյանի և Գրիգոր Դանիելյանի հետ, որոնք պատմել են՝ ինչպես են անցել նկարահանումները և ինչի մասին է սպասվող նախագիծը:



Սերիալը պատմում է Արշակ Խաչունց անունով պատմաբանի մասին, որը սերում է Խաչագողերի տոհմից։ Այդ տոհմը դարեր շարունակ Հայոց գանձերը հավաքել և պահել է այսօրվա սերունդների համար։ Սակայն կարևորագույն գանձերը դեռ գտնված չեն։ Արշակ Խաչունցը ընկել է դրանց հետքի վրա։ Այդ ամենի մասին իմանում են Արշակի եղբոր երեխաները ՝ Թագուհի Խաչունցը և նրա երկրպագու Ղարիբը, աճպարար, գրպանահատ Նահապետ Խաչունցը և նրա ռուս կին Ելենան, ծրագրավորող Տիգրան Խաչունցը և նրա բախտագուշակ կին Նանոն , ինչպես նաև Արշակի եղբայր ՝Բագրատ Խաչունցը և նրա հերթակյան երիտասարդ կինը՝Մարին։ Հետագայում Գանձերի որոնմանը միանում են Չարագործ՝ Շշուկ Վրույրը իր օգնականների՝ Լյովիկի և Սյուզիի հետ, իակ ավելի ուշ Թագուհի սրտի համար պայքարին է միանում ՝ գեղեցկադեմ Արենը։ Եգիպտոսում որոնումների ընդացքում նրանց ուղղորդում են ՝ Արիստակեսը և արաբը գիդ Մուհամադը։



«Տարբեր առիթներով վերջին շրջանում մեկնում էի Եգիպտոս և հասկացա, որ կարելի է այստեղ նկարահանել հետաքրքիր նախագիծ: Մի շարք նախագծերից ոգեշնչված աշխատել ենք սցենարի վրա, քանի որ գանձեր փնտրելու գաղափարն ինքնին հետաքրքիր է և սյուժեի հիմքում արկածային ժանրն է, բնականաբար, հայկական ինտերպրիտացիայով»,- ասաց Վահե Խաչատրյանը:

Հումորային սերիալի գլխավոր հերոսներին մարմնավորում են տարբեր հեռուստատեսային նախագծերից հայտնի դեմքեր, մասնավորապես՝ Միհրան Ծառուկյանը, Էմմա Սապունջյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Գրիգոր Դանիելյանը և այլք: Խոսելով դերասանական անձնակազմի ընտրության մասին Վահե Խաչատրյանը նշեց, որ քասթինգն իրականացվել է սեղմ ժամկետում:
«Մենք կարճ ժամանակահատվածում ենք կազմակերպել աշխատանքները, բայց տևական գործընթաց էր, երբ ընտրում էինք դերասաններին և այս նախագծում նաև ներգրավված են մի շարք ինֆլյուենսերներ, որոնք նոր գույներ են տվել նախագծին, քանի որ հանդիսատեսը նրանց ճանաչում են սոցիալական հարթակներից, բայց այս անգամ տեսնելու է այլ կերպարով և այլ լուծումներով»,- մանրամասնեց Վահե Խաչատրյանը:



Վահեն մեզ հետ զրույցում պատմեց Եգիպտոսում հանդիպած դժվարությունների մասին և հավելեց, որ օտար երկրում նկարահանումներ իրականացնելը բարդ գործընթաց էր, բայց նրանք կարողացել են օրեր շարունակ աշխատելով՝ ստանալ համապատասխան արդյունք:
«Ի տարբերություն Հայաստանի այնտեղ շատ ավելի շուտ էր մթնում և ունեինք ժամանակային սղություն, որ պետք է առավոտյան հասցնեինք մի շարք տեսարաններ նկարահանել, բնականաբար եղանակային պայմաններ և առհասարակ մի փոքր բարդ է աշխատել երկրում, որն ունի այլ օրենքներ: Բնականաբար այդ օրերին ունեցել ենք հետաքրքիր միջադեպեր: Օրինակ, երբ փոքր լաստի վրա երկու դերասանները՝ Աշոտը և Նանոն պետք է տեսարան խաղային, իսկ լաստը շուռ եկավ, որից հետո պարզվեց՝ երկու դերասաններն էլ լողալ չգիտեին, բայց, բարեբախտաբար հասցրեցինք երկուսին էլ փրկել»,- հավելեց Վահե Խաչատրյանը:



Այս հեռուստանախագծում Գրիգոր Դանիելյանը մարմնավորում է ազգությամբ արաբ գիդ Մուհամադին, որը հայերի հետ հաղորդակցվում է ոչ այնքան վարժ ռուսերենով:

Tert.am Life-ի հետ զրույցում Գրիգոր Դանիելյանը պատմեց նկարահանումների և արկածային միջադեպերի մասին:
«Ունեցել ենք հրաշալի նկարահանումներ՝ ի սկզբանե գիտակցելով, որ սա էքսպերեմենտալ նախագիծ է և նոր հեռուստաարտադրանք ենք ստեղծում, որը կրկնակի պատասխանատվություն է տալիս աշխատանքին, բայց՝ մի շարք խոչընդոտների հանդիպելով կարողացել ենք նկարահանումներ իրականացնել: Ունեցել ենք նկարահանումներ, որոնք կայացել են նավի վրա, իսկ այդ պահին մեզ ասացին, որ չենք կարող նկարահանել և դա կարող էր հետագայում մի շարք հետևանքներ ունենալ, բայց միևոնւյն է մենք կարողացանք տեսարան ունենալ նաև ոստիկանությունը մի փոքր ընդառաջեց և այդ իմաստով խնդիրներ չեն եղել»,- եզրափակեց Գրիգոր Դանիելյանը:



Գրիգոր Դանիելյանը պատմեց, որ նկարահանումները մեծամասամբ կայացել են հյուրանոցում, որն իր հերթին հյուրանոցային ցանց էր և կարողացել են մի շարք տեղանքներում նկարահանումներ ունենալ:
«Ունեցել ենք նաև միջադեպեր, երբ մարդիկ, որոնք հանգստանում էին այդ հյուրանոցում հետաքրքրված էին՝ ինչ ենք նկարահանում, նաև միացել են մասսայական տեսարաններին»,- ասաց Գրիգոր Դանիելյանը: