Նոր սկանդալ… Ու՞մ է ակնարկում Արամ Ասատրյանի դստեր ամուսինը` «Քո ծնունդը երբեք չի եղել շոու» ասելով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նոր սկանդալ… Ու՞մ է ակնարկում Արամ Ասատրյանի դստեր ամուսինը` «Քո ծնունդը երբեք չի եղել շոու» ասելով




StarNews-ը մշտապես իր ընթերցողներին ներկայացնում է Արամ Ասատրյանի ընտանիքում եղած ուրախ իրադարձություններն ու նաև ներկայացնում այնտեղ առկա խնդիրները:

Վերջին տարիներին այս ընտանիքի ամենաքննարկվող թեման զավակների միմյանց հետ շփում չունենալն էր:Այս ամենը ակնհայտ էր: Ինչպես կարճ ժամանակ անց Տիգրանն ու Արտաշը նշեցին` խնդիր եղել է, սակայն այսօր իրենց ընտանիքները միասին լավ հարաբերությունների մեջ են: Եղբայրներն ամեն գնով այս ամենը փորձում են ապացուցել համացանցում:

Սակայն պարզից էլ պարզ է`եղբայրները շփում չունեն իրենց քույրիկի հետ: Այս ամենն էլ ակնհայտ էր այն ժամանակ, երբ տարեվերջին Սեդրակ Ասատրյանի որդու նշանդրեքն էր, այստեղ էր և´ Արտաշը իր ընտանիքի հետ, և´ Զվարթը: Նրանց երեխաները միմյանց հետ պարում էին, սակայն բազմաթիվ տեսանյութեր էին փաստում, թե ինչպես չկա շփում քույր-եղբոր միջև: Նրանք նստել էին տարբեր սեղանների շուրջ, որոնք իրարից բավականին հեռու էին:

Երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանին նվիրված համերգային երեկոն, որին բնականաբար ներկա չէր դստեր ընտանիքը: Արամ Ասատրյանի դստեր ամուսինը իր հերթական գրառմամբ ապացուցում է, որ խնդիր կա և այն էլ լուրջ է:

Նա գրել է, որ Արամի ծննդյան օրը մարդկային խորհուրդ է եղել և երբեք շոու չի եղել:

Ու՞մ է ակնարկում Գրիշան` ասելով «շոու» բառը, որքանո՞վ այն կապ ունի երեկվա համերգային շոուի հետ, ամեն մարդ ինքը կարող է հասկանալ: Մեզ մնում է ներկայացնել նրա գրառումը`առանց մեկնաբանության:



Նշենք, որ համացանցը Ասատրյանների ընտանիքի խառնաշփոթին միանշանակ էր վերաբերվել`նշելով, որ սխալ է, արդար չէ նման հոր զավակների պահվածքը:



StarNews-ի աչքից չէր վրիպել օգտատերերից մեկի մեկնաբանությունը, ով վստահորեն նշել էր, որ եղբայրները քրոջ հետ խնդիր ունեն քրոջ ամուսնու պատճառով:

Ստորև ներկայացնում ենք մեկնաբանությունն ու հետևում հետագա զարգացումներին: