Ո՞վ թույլ չտվեց, ո՞վ խանգարեց… Ինչու՞ Արամ Ասատրյանի դստեր երեխաները հայտարարեցին համերգին մասնակցելու մասին, բայց անգամ հանդիսատեսի շարքում չեղան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ո՞վ թույլ չտվեց, ո՞վ խանգարեց… Ինչու՞ Արամ Ասատրյանի դստեր երեխաները հայտարարեցին համերգին մասնակցելու մասին, բայց անգամ հանդիսատեսի շարքում չեղան




Արդեն տեղեկացրել ենք, որ մարտի 3-ին Կարեն Դեմիճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամի որդիներից Տիգրանը չէր եկել մասնակցելու համերգային երեկոյին: Դե իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ անգամ հյուրի կարգավիճակում ներկա չէր Արամի դուստրը`Զվարթ Ասատրյանը:

Հատկանշականն այն է, որ դեռ 2 ամիս առաջ Զվարթի երեխաներն ու Արտաշի փոքր երեխաները հանդես եկան տեսաուղերձով, որով հրավիրում էին իրենց պապիկին նվիրված համերգին`նշելով, որ իրենք ևս ելույթ են ունենալու: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`որոշված էր, որ ելույթ էր ունենալու նաև Զվարթը, սակայն…
Հերթական սկանդալի արդյունքում երեկ Զվարթն իր երեխաների հետ ոչ միայն բեմում չէր, այլ նաև հայրիկին նվիրված համերգի հանդիսատեսի շարքերում չէր:

Ավելին`Ասատրյանի դուստրը հայրիկի գերեզմանին գերադասել էր այցելել երեկոյան այն ժամին, երբ նույն պահին Մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում հայրիկին նվիրված համերգը:

Նյութի աղբյուրը այստեղ: