Դիմա Բիլանը տուժել է խարդախներից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիմա Բիլանը տուժել է խարդախներից




Դիմա Բիլանը խարդախության զոհ է դարձել։ Նրա ընկերն օրերս զրկվել է չորս հարյուր հազար ռուբլուց՝ կարծելով, թե օգնում է երգչին, գրել է «Московский комсомолец»-ը։

Տեղի ունեցածի մասին Բիլանը մինչ այժմ չի կարողանում պատմել առանց հույզերի։

«Վերջերս իմ ծանոթը ինձ 400 հազար ռուբլի էր ուղարկել»,- հոգոցով նշել է Դիման,-«Թեեւ դա բնավ ինձ համար չէր»։

Բիլանի խոսքով՝ ընկերը հաղորդագրություն էր ստացել իբր իրենից՝ պարտքով փող վերցնելու խնդրանքով։ Ընկերը, խարդախությունը չզգալով, որոշել էր օգնել Դիմային։ Նա անմիջապես փոխանցել է նշված գումարը՝ բոլորովին չսպասելով, որ գործ ունի խարդախների հետ։

Բիլանի խոսքով՝ «խաբեբաներն այժմ այնքան հնարամիտ են դարձել, որ երբեմն դժվար է հասկանալ, թե ումից ես հաղորդագրություն ստանում»։ Ուստի, նա բոլորին կոչ է անում զգոն լինել եւ գումար չփոխանցել՝ մինչեւ որ հաստատ համոզված չլինես, թե ով է ստացողը։

Երգիչը նաեւ վստահեցնում է, որ փորձում է պարտք չվերցնել։ Բիլանն ակտիվորեն աշխատում է. նրա համերգներն անցնում են անշլագով։ Ուստի ֆինանսների պակաս նա չունի։