Դուրովը և Մասկը պարծեցել են «Տելեգրամ»-ում և «X»-ում հետևորդների թվի ավելացումով՝ մյուս սոցկայքերի խափանման ֆոնին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դուրովը և Մասկը պարծեցել են «Տելեգրամ»-ում և «X»-ում հետևորդների թվի ավելացումով՝ մյուս սոցկայքերի խափանման ֆոնին




«Տելեգրամ»-ի հիմնադիրը մեկնաբանել է ներկա իրավիճակը, երբ միլիոնավոր օգտատերեր բախվել են հանրահայտ սոցիալական ցանցերի և ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների։

«Միլիոնավոր մարդիկ գրանցվել և կիսվել են կոնտենտով «Տելեգրամ»-ում վերջին մեկ ժամում, երբ «Ինստագրամ»-ը և «Ֆեյսբուք»-ըխափանված են եղել: Հետաքրքիր է, որ «Տելեգրամ»-ն ավելի հուսալի է, քան այս ծառայությունները, չնայած այն հանգամանքին, որ այն մեկ օգտատիրոջ համար մի քանի անգամ ավելի քիչ է ծախսում ենթակառուցվածքների վրա»,-հայտնել է «Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովը:

«X»-ի ղեկավար Իլոն Մասկն էլ տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը իր միկրոբլոգում. «Եթե դուք կարդում եք այս գրառումը, դա այն պատճառով է, որ մեր սերվերները աշխատում են»: