Meta-ն հանդես է եկել հայտարարությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Meta-ն հանդես է եկել հայտարարությամբ




Meta ընկերության մամուլի քարտուղար Էնդի Սթոունը պարզաբանում է ներկայացրել ավելի վաղ սոցցանցերում եղած խնդիրների առնչությամբ:

«Այսօր ավելի վաղ տեխնիկական խնդիրների պատճառով մարդիկ մեր որոշ ծառայությունների հասանելիության հետ կապված դժվարությունների են հանդիպել: Մենք խնդիրը հնարավորինս արագ ենք լուծել նրանց համար, ում այն առնչվել է, և ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար»,- X-ի իր էջում գրել է նա:

«Մենք վերադարձանք: Շնորհակալ ենք համբերատարության համար, քանի դեռ մեր թիմերն աշխատում էին մեր որոշ ծառայությունների հասանելիության վերականգնման ուղղությամբ»,- ավելի ուշ պաշտոնական էջում իրազեկել է Meta-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքը որոշ ժամանակ խափանվել էր, հնարավոր չէր մուտք գործել անձնական հաշիվներ: