Նատալյա Օրեյրոն կնկարահանվի ռուսական ամանորյա ֆիլմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նատալյա Օրեյրոն կնկարահանվի ռուսական ամանորյա ֆիլմում



1990-ականների աստղ Նատալյա Օրեյրոն, որն առավել հայտնի է «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից, մոտ օրերս մեկնելու է Ռուսաստան։ Ինչպես հայտնում է Mash տելեգրամյան ալիքը, ուրուգվայցի դերասանուհին նկարահանվելու է ամանորյա ֆանտաստիկ ֆիլմում, որը կոչվում է «Նամակ Ձմեռ պապին»։ Ֆիլմում նա հանդես կգա Իվան Օխլոբիստինի եւ Քրիստինա Ասմուսի հետ։


Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նա պետք է խաղա մի դրվագում, որտեղ Ամանորի գիշերը կատարում է գլխավոր հերոսի ցանկությունները։ Instagram-ում նրա վերջին հրապարակման մեջ երեւում է նրա համար գրված սցենարը։ Օրեյրոյի մենեջերներն արդեն սենյակ են պատվիրել Մոսկվայի հյուրանոցներից մեկում։