«Բոլոլա»-ի դերասանական կազմի «շատ հայկական» ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Բոլոլա»-ի դերասանական կազմի «շատ հայկական» ֆոտոշարքը




«Բոլոլա» սիթքոմն «Արմենիա» հեռուստաընկերության եթեր է վերադարձել երկրորդ եթերաշրջանով։ Սիթքոմի առաջին սերիան թողարկվեց երեկ եւ ներկայացրեց հերոսների կյանքում սկսվող նոր խառնաշփոթը։

Երկրորդ եթրաշրջանում սիթքոմի արդեն հայտնի կազմին՝ Արմեն Պետրոսյանին, Զառա Սահակյանին, Աղաս Մանուկյանին, Մագա Հարությունյանին, Նորայր Եղյանին, Անի Արզումանյանին, Աննա Խաչիկյանին, Ագնեսա Շահնազարյանին եւ Արտյոմ Կարապետյանին միացել են նաեւ Եվա Բաղդասարյանը, Բորիս Բաղդասարովը եւ Լեւոն Սարգսյանը։


Սիթքոմի Instagram-ում հրապարակվել է նախագխի դերասանների նոր ֆոտոշարքը, որում նրանք անսպասելի՝ ազգային կերպարներով են։ Լուսանկարներում Մենչն ու Աղասն են, որոնք նստած են առջեւում, իսկ նրանց հետեւում կարմիր տարազներով կեցվածք են ընդունել Զառան, Անին, Աննան եւ Մագան։ ««Բոլոլա» պարային համույթ»՝ գրված է հումորային լուսանկարին կից։